Աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ

15:05 23.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։ Կարգի համաձայն՝ աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, որը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են ՀՀ-ում: Սահմանվել են նոր ծնված երեխայի կարգաթիվը հաշվի առնելու կարգը: Կարգով սահմանված են նաև աջակցության համար դիմելու ժամկետները, դիմելու կարգը (թղթային կամ առցանց) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու առանձնահատկությունները, աջակցությունը նշանակելու ժամկետները, աջակցությունը մերժելու հիմքերը։ Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։ Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավելի վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։ Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5 տոկոս և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3 տոկոս աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14 տոկոսով կազմելով՝ 2022թ.՝ 10956, 2023թ.՝ 11844, 2024թ.՝ 12804, 2025թ.՝ 13848 և 2025թ.՝ 14976։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: «Երրորդ երեխայի դեպքում արդեն նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա, որը հատկապես գյուղական համայնքներում ավելի բարձր է՝ ավելի քան 50 000 դրամ: Վերջերս էլ մի քիչ բարձրացրեցինք այդ նպաստը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն ազդում է միայն աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրն արդյունավետ կիրականացվի: «2025 թվականին մենք նորից կանդրադառնանք ծրագրին՝ այն գնահատելու և հետագա շարունակության վերաբերյալ հարցը լուծելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս ծրագիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներից է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP