15:16 23.12.2021
Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել է, որ առանձին անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում, նրանց շարքում կան ընդհուպ անտառտնտեսության բարձր պաշտոն զբաղեցնող անձինք:
Օրինակ ներկայում «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն հանդիսացող Ց. Ն.-ն մի քրեական գործով իր ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար, որի հետևանքով Ստեփանավանի անտառպետության տարածքից ապօրինի հատվել է 104 հատ տարբեր տեսակի ծառ, 2011թ. օգոստոսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 500.000 ՀՀ դրամ տուգանքի:
Ավելին, դատաքննության փուլում գտնվող երկու տարբեր գործերով, հենց անտառի պահպանության հետ կապված իր պաշտոնեական գործունեության բերումով, վերջինս ունի ամբաստանյալի կարգավիճակ: Դրանցից մեկով նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ մյուսով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձ):
Կամ՝ Ստեփանավանի անտառապետ աշխատող Մ. Չ.-ի վերաբերյալ 2021թ. մարտի 22-ին, իսկ Ստեփանավանի անտառպետության անտառապահ աշխատող Հ. Ք.-ի վերաբերյալ 2018թ. հունվարի 31-ին տարբեր քրեական գործերով կայացվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: Քննություններով հաստատված է համարվել, որ վերջիններս կատարել են ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, այն է՝ տարբեր ժամանակներում թույլ են տվել պաշտոնեական անփութություն, ինչի արդյունքում իրենց վստահված անտառամասերից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով ընդհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Մեկ այլ դեպք՝ Դսեղի անտառպետության անտառապահ հանդիսացող Վ. Հ.-ն քրեական գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով՝ հենց ապօրինի ծառ հատելու և վառելափայտը փաստացի իրեն պատկանող ավտոմեքենայով առանց թույլտվության, իրացման նպատակով տեղափոխելու համար, և 2020թ. հունվարի 22-ի դատավճռով դատապարտվել է տուգանքի:
Իսկ Շամլուղի անտառպետության անտառապահ Վ. Բ.-ն այլ քրեական գործով 2018թ. ապրիլի 18-ին կայացված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ. նրա՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով 2016-2017թթ. իրեն վստահված պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ տարբեր տեսակի ծառ՝ պատճառելով 3.2 մլն դրամի վնաս։ Նշված արարքի համար Վ. Բ.-ն դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է մեկ տարով փորձաշրջան, իսկ 2018թ. համաներման հիմքով նա ազատվել է պատժից:
Ուսումնասիրությամբ պարզված այս հանգամանքները վկայում են, որ առկա է այս անձանց կողմից իրենց պաշտոնավարումը շարունակելու դեպքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր նոր գործողություններ կատարելու ողջամիտ ռիսկ, ինչը նաև հասարակության մոտ կարող է անվստահություն առաջացնել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության հանդեպ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ քննարկելու նշված անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, միաժամանակ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում հետագայում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ՝ 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հասցեագրվել է ապօրինի անտառահատումներին առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված ընդհանուր 52 միջնորդագիր: Դրանց արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 3 փոխտնօրեն, 5 անտառապետ և 9 անտառապահ, կարգապահական տույժի՝ նկատողությունների են ենթարկվել 35 պաշտոնատար անձինք՝ 13 անտառապետ և 22 անտառապահ։
Բացի դրանից՝ դատարան է ուղարկվել մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար 19 անձանց կողմից ապօրինի անտառահատումներով պայմանավորված պաշտոնեական տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով 16 քրեական գործ, իսկ դատաքննությունն ավարտված 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Ներկա պահին նախաքննության ավարտական փուլում գտնվող 22 քրեական գործով նշված կատեգորիայի ևս 32 պաշտոնատար անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...