Կկառուցվի 20 մոդուլային մանկապարտեզ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Կկառուցվի 20 մոդուլային մանկապարտեզ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին

16:00 23.12.2021

Կրթության ոլորտը 2021 թվականին հագեցած էր բովանդակային բարեփոխումների և ենթակառուցվածքների բարելավման ընդգրկուն աշխատանքներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարվածի արդյունքները: Ստորև կներկայացվի նախադպրոցական կրթության հակիրճ ամփոփումը:

Հասանելիության բարձրացում

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նախադպրոցական կրթության համակարգում երեխաների առնվազն 85 տոկոս ընդգրկվածության, ինչպես նաև բոլոր բնակավայրերում հասանելիության ապահովման նպատակով մի քանի ծրագիր է նախաձեռնվել: 2021-ին առաջին անգամ գործարկվել է մոդուլային մանկապարտեզների ծրագիրը. կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկը, որտեղ կառուցվելու են մոդուլային մանկապարտեզներ: Բացի դրանից՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը: «Այս ծրագիրը նախատեսված է այն բնակավայրերի համար, որտեղ երեխաների թիվը մեծ չէ, և առանձին մանկապարտեզ պահելը ծախսարդյունավետ չէ: Պետությունը այս դեպքում նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրել է դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամ՝ շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար»,- նշել է փոխնախարարը։

Ֆինանսավորման նոր կարգ

Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությանը: Ըստ այդմ` արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար։

Առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որի հիման վրա մշակվել և հաստատվել են կրթական ծրագրերը, որոնք կփորձարկվեն Երևանի և մարզերի 60 հաստատություններում։ Մշակվել են նաև մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության նոր՝ մրցութային կարգը, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կհավաստագրվեն։ 2022-ից վերապատրաստումը կդառնա պարբերական, և հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ: Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը։

Նախադպրոցական կրթության ներառականություն

Ըստ փոխնախարարի` 2020 թվականի մայիսին ընդունված նախադպրոցական կրթության նոր օրենքով սահմանվել է, որ մինչև 2023 թվականի ավարտը նախադպրոցական ոլորտը պետք է անցում կատարի համընդհանուր ներառման։ Այս նպատակով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի կողմից մշակվել են «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով վերապատրաստման մոդուլներ: Փոխվել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգը, ըստ որի՝ գալիք տարվանից անհրաժեշտ աջակցություն կստանան նաև նախադպրոցական հաստատությունները։

2021 թվականին վերապատրաստվել են տարածքային 20 մանկավարժահոգեբանական կենտրոնի 485 մասնագետ և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 8 հաստատության 30 մանկավարժներ:

Նախադպրոցական ծառայությունները կլիցենզավորվեն

«Նախադպրոցական կրթության մասին» նոր օրենքով սահմանվել է, որ լիցենզավորման ենթակա են նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա կարգավորել ոլորտում գործող և այս պահին որևէ կառույցի կողմից չվերահսկվող, նախադպրոցական տարիքի երեխաներին ուղղված տարբեր ծառայությունները։ Այս տրամաբանությամբ՝ համապատասխան փոփոխության է ենթարկվել «Լիցենզավորման մասին» օրենքը։ Ներկայումս ընթացքի մեջ է ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Օրենսդրական այս փոփոխությամբ պայմանավորված` զուգահեռ ընթանում է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորումը։ Միայն այս տարի ավելի քան 90 նախադպրոցական հաստատություն է լիցենզավորվել, ինչը ավելի վերահսկելի և թափանցիկ է դարձնում ոլորտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP