19:53 24.12.2021
Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են համայնքների բյուջեների հավաքագրման, կատարողական ցուցանիշները, վարչության ղեկավարները ներկայացրել են իրենց ենթակայության ոլորտներում կատարված աշխատանքները և այն խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մարզխորհրդի նիստն առաջինն էր, առաջին անգամ այն սկսվեց օրհներգով։ Դահլիճում ներկաների թիվն էականորեն կրճատվել է, ներկա էին մարզի հինգ տարածաշրջանային և մեկ քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզպետարանի վարչությունների պատասխանատուներն ու մարզի ուժային կառույցների ղեկավարները, իսկ հաջորդ նիստերին կմասնակցեն նաև համայնքների ավագանիների խմբակցության ղեկավարները։
Նիստը օրակարգի առաջին զեկուցվող հարցը ֆինանսատնտեսական ոլորտին էր առնչվում։ 2021-ի ամփոփ տվյալներն այս առումով դրական գնահատվեցին, փաստացի հավաքագրված եկամուտների ցուցանիշները գոհացնող են։
«Սեփական եկամուտները կատարվել են 75 տոկոսով։ Նախատեսված 3 միլիարդ 422 միլիոն դրամից ընդհանուր հավաքագրվել է 2 միլիարդ 588 միլիոն դրամ սեփական եկամուտ, թերակատարումը կազմել է 833 միլիոն դրամ»,- այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
«Մարզի թվով 24 համայնքներ նույնիսկ չեն ապահովել մարզի միջին ցուցանիշը, ինչը մտահոգիչ փաստ է, այսինքն՝ պետական բյուջեից դոտացիան հատկացվել է ամբողջությամբ, 100 տոկոս ֆինանսավորվել է՝ ընդհանուր համայնքներին 6 միլիարդ 498 միլիոն 320 հազար դրամի չափով, բայց համայնքներն իրենց պարտավորությունները սեփական եկամուտների մասով չեն կատարել»,- նշել է Լիպարիտ Մարտիրոսյանը։
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...
16:45 02.05.2025
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...