19:48 25.12.2021
Դեկտեմբերի 25-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է։
Բեկրառատ տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19 սաներ:
Սուրբ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց նորընծաներին, այնուհետև անդրադարձավ սրբի վարքին ու քրիստոնեական եկեղեցու նահատակներին՝ ի մասնավորի նշելով. «…Այդ նահատակների շնորհիվ է, որ մենք այսօր կանք իբրև քրիստոնյաներ, մեր Եկեղեցին կա, որովհետև, ինչպես Տերտուղյանոսն էր ասում, Եկեղեցու հիմքը մեր մարտիրոսների արյունն է։ Ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ Արցախի, Հայաստանի սուրբ հողի համար նահատակված հազարավոր մեր որդիներն ու քույրերը, մեր զավակներն ու դուստրերը նահատակվեցին պահպանելու համար հայրենի հողը և հավատքը։ Նշանակում է՝ մենք պարտականություն ունենք իրենց հանդեպ։ Պիտի խոնարհվենք նրանց սուրբ հիշատակի առջև, որ ապրենք մաքուր ու ճշմարիտ կյանքով և հեռու մնանք սատանայական բոլոր խաբեություններից»:
Դիմելով նորաձեռնադրյալ սարկավագներին՝ Վազգեն եպիսկոպոսը հորդորեց. «Այստեղ տեղին է, սիրելի սարկավագնե՛ր, Ավետարանից հիշել մեր Տիրոջ պատգամը, որն ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթեոս 16:24)»։ Ես հավատում եմ, որ դուք լսել եք հենց այս պատգամը, վերցրել եք ձեր խաչը ու եկել եք Քրիստոսի ետևից։ Կամավորության սկզբունքով դուք եք ընտրել այս ծառայությունը։ Ձեր հետագա ամբողջ ծառայության ընթացքում ինքներդ եք կերտելու այդ ճանապարհը խաչի, որով դուք շարժվելու եք: Իսկ այդ ճանապարհը, որով քայլելու եք պիտի լինի աղոթքով, խոնարհումով, ծառայասիրությամբ և նվիրումով: Դուք պետք է լինեք սիրով լեցուն հանդեպ հավատացյալ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը: Այդ մեծ սերն է, որ ձեր մեջ պիտի հաստատի խաղաղությունը, աստվածային այն ուժն ու զորությունը, որ ողջ ծառայության ընթացքում ձեզ առաջնորդելու է: Եղեք ողորմած, ներողամիտ, եղեք միշտ մարդկանց հասկացող»:
Քարոզի ընթացքում պատարագիչ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց սարկավագների ծնողներին՝ իրենց զավակներին Քրիստոսի եկեղեցուն ընծայաբերելու համար։
Վերջում Սրբազան Հայրն իր շնորհավորանքներն ուղղեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների տեսչությանը և միաբանությանը Սուրբ Ստեփանոսի տոնի և սարկավագական ձեռնադրության առիթով:
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...