Արցախի նախագահն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Արցախի նախագահն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

19:59 27.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։

Արցախի նախագահը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, և՛ պետության կենսագործունեության մնացած ոլորտների զարգացմանը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայումս իրականացվող առաքելությունը։

Դրա հետ մեկտեղ նախագահը կարևորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձևավորված հարաբերությունները, ինչի արժևորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

BACK_TO_TOP