10:31 04.01.2022
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ․
«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել և շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաև` պայքարելով կոռուպցիայի դեմ և նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:
Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական և արդյունավետ երկխոսություն: Կարևոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ` աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, ինչպես նաև՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ:
Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով: Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին: Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:
Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Ձեր ամենօրյա աշխատանքով Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»:
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:40 08.07.2025
Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ ՕրահովացՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...
12:35 08.07.2025
Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուցՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...
12:31 08.07.2025
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համարԹուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...
12:24 08.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...