Թուրքական կայքը ներկայացրել է ցեղասպանությունից հետո Չիլի գաղթած հայ ընտանիքի պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC

Թուրքական կայքը ներկայացրել է ցեղասպանությունից հետո Չիլի գաղթած հայ ընտանիքի պատմությունը

20:43 23.07.2018

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած Բալոյանների ընտանիքի պատմությունը։

Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է`  օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:

Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել է պատմական Խարբերդում, որտեղ նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր։ Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, թուրք պաշտոնյան գնել է նրան որպես ստրուկ ու նրա անունը Ալի դրել։

Հետագայում Անդրանիկն իր եղբայրների հետ կարողացել է փախուստի դիմել և հասնել Հալեպ։ Ավելի ուշ Բալոյանների ընտանիքը հասել է մինչև Չիլի։ Բալոյանները ցեղասպանությունից հետո Չիլի հասած առաջին հայերից են։

Դիեգոն, հիշելով իր պապիկի պատմությունն ու այն սարսափները, որոնք նա տեսել էր գաղթի ճանապարհին, կարծում է, որ այլևս եկել է պատմության մեջ նոր էջ բացելու ժամանակը։

«Ես հավատում եմ, որ եկել է նոր էջ բացելու ժամանակը։ Այս ամենը վստահորեն հետք է թողել բոլորիս վրա։ Սակայն մենք հույս ունենք հաշտվել ու փրկվել ատելությունից»,- նշել է նա։

Երեք եղբայր Չիլիում նոր կյանք են սկսել: Նրանք զբաղվել են հագուստի արտադրմամբ: Եղբայրները սկզբում հագուստի առևտուր են արել, իսկ տարիներ անց դարձել են հաջողակ գործարարներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP