13:17 10.01.2022
Առցանց ձևաչափով սկսվել է Ղազախստանի հարցով ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի ներկայացուցիչների տեսակոնֆերանսը, որի օրակարգում Ղազախստանում տիրող իրավիճակի և կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների քննարկումն է: Տեսակոնֆերանսը վարում է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը: ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների զոհերի հիշատակը:
Հիշեցնենք՝ այդ երկրում այսօր համազգային սգո օր է հայտարարված: Այնուհետև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին արագ արձագանքման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար:
«Երկրում տիրող իրավիճակի պատճառով, որը սպառնում էր վերաճել հետագա լարվածության, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ անվտանգության խորհուրդ: Այդ դիմումի հիման վրա ՀԱՊԿ պայմանագրի դրույթներին համապատասխան, գործելով որպես ՀԱՊԿ նախագահող, ձեռնարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների միջև խորհրդակցություններ: Հաշվի առնելով Ղազախստանում տիրող իրավիճակը և իրադարձությունների արագ էսկալացիայի մեծ հավանականությունը, անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգները՝ իրավիճակը կարգավորելու նպատակով՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդի կողմից որոշում է ընդունվել սահմանափակ ժամկետով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության համար»,- նշել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանը նիստի բացման ժամանակ:
«Հունվարյան այս մի քանի օրվա ընթացքում Ղազախստանն ապրեց լրջագույն ճգնաժամ, որն ամենածանր էր երկրի պատմության 30 տարվա ընթացքում: Փաստորեն սա առաջին իրավիճակն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությունը, ամբողջականությունը և կայունությունն ապահովելու համար: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը և անցած օրերի դեպքերի հաջորդականությունը՝ կարող եմ ասել որ բոլոր իրադարձությունները մեկ շղթայի օղակներն են: Դրանք ենթարկվում են մեկ կործանիչ մտահղացման, որի նախապատրաստումը տևել է երկար ժամանակ: Թե որքան ժամանակ է տևել այդ նախապատրաստումը, ցույց կտա նախաքննությունը»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...