ՆԱՏՕ-ն կամրապնդի Ուկրաինայի հետ կիբերհամագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

ՆԱՏՕ-ն կամրապնդի Ուկրաինայի հետ կիբերհամագործակցությունը

19:06 14.01.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կստորագրվի համաձայնագիր Ուկրաինայի հետ կիբերհամագործակցության ամրապնդման մասին: Այդ մասին նա ասել է ուրբաթ՝ հունվարի 14-ին, կառավարական կայքերի վրա տեղի ունեցած լայնածավալ կիբերհարձակման  դեպքերի ժամանակ։

«Ես խստորեն դատապարտում եմ Ուկրաինայի կառավարության դեմ կիբերհարձակումները: ՆԱՏՕ-ն երկար տարիներ սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ օգնելու ամրապնդել նրա կիբերպաշտպանությունը: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կիբեր փորձագետները իրենց ուկրաինացի գործընկերների հետ շարունակաբար փոխանակում են չարամիտ կիբերգործունեության մասին տեղեկատվությունը: Դաշնակից երկրների փորձագետները նաև տեղում  են աջակցում Ուկրաինայի իշխանություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ստոլտենբերգը նշել է, որ համաձայնագիրը կներառի նաև Ուկրաինայի հասանելիությունը ՆԱՏՕ-ի վերաբերյալ չարամիտ տեղեկատվության փոխանակման հարթակ։

«ՆԱՏՕ-ի հզոր քաղաքական և գործնական աջակցությունը Ուկրաինային կշարունակվի»,- ավելացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ այսօր մոտ 70 պետական ​​կայք ենթարկվել է կիբերհարձակման, որը  համարվում է ամենամասշտաբայինը վերջին չորս տարվա ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP