Հունվարի 22-ից ներդրվող սահմանափակումների հետևանքով հասարակական սննդի վայրերում ու մշակութային կենտրոններում մարդկանց հոսքի նվազում է սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Հունվարի 22-ից ներդրվող սահմանափակումների հետևանքով հասարակական սննդի վայրերում ու մշակութային կենտրոններում մարդկանց հոսքի նվազում է սպասվում

19:53 17.01.2022

Հունվարի 22-ից Հանրապետությունում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Մասնավորապես, առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու QR կոդ ներկայացնելու, կարգելվի քաղաքացիների մուտքը ժամանցի, հանրային սննդի վայրեր, կինոթատրոններ, համերգասրահներ ու թանգարաններ:

Առաջիկա օրերին սպասվում է պոլիկլինիկաներ մարդկանց հոսքի ակտիվացում, և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղերն ապահովվում են Հանրապետությունում կիրառելի վակցինաներով, իսկ կինոթատրոնները, համերգասրահներն ու թանգարանները պատրաստվում են  ենթարկվել հակահամաճարակային  նոր կարգ ու կանոնին։

Թանգարանների աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ գործատուին են ներկայացնում  ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման էլեկտրոնային QR կոդերը: Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր պահանջը մինչ այս վերաբերում էր միայն  աշխատող քաղաքացիներին, իսկ հունվարի 22-ից դրանք  պարտադիր կդառնան նաև այցելուների համար:

Այսինքն՝ եթե ցանկանում ես շրջել, օրինակ՝  թանգարանների ցուցասրահներում, ապա տոմսարկղում աշխատակիցներին նախ պետք է ներկայացնես առնվազն 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր:

«Ինձ թվում է՝ մի քիչ հոսքը կդադարի, բայց ամեն դեպքում արդյունքն, ինձ թվում է, արդարացված կլինի, որովհետև էսօր շատ երկրներ մտնում են էդ դաշտի մեջ ու դուրս չեն գալիս»,- նշում է Շիրազի հուշատուն- թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։

 

Այցելուների հոսքը կնվազի, եկամուտն էլ կպակասի, բայց թանգարանների ղեկավարների համար, սա էական չէ, ասում են՝ առաջնայինը  քաղաքացիների առողջության պահպանումն ու  համավարակի տարածման կանխարգելումն է։ 2019 թվականին մոտ  5 ամիս չաշխատեցին, հետո  հակահամաճարակային կանոնների պահպանմամբ թույլատրեցին: Արդեն հարմարվել են այս պայմաններին, մշակութային կենտրոնների դռները մշտապես չփակվելու համար կփորձեն հաղթահարել նաև այս  նոր սահմանափակումները։

Հունվարի 22-ից  դրամատիկական թատրոնի  դռնապահները,  տոմսերից  բացի,  քաղաքացիներից կպահանջեն նաև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի հավաստագիր կամ պատվաստման QR կոդ։ Չներկայացնելու դեպքում, ներկայացման տոմս գնած  հանդիսատեսի մուտքը թատրոն կարգելվի:

Հանրապետության բոլոր թատրոնների ու համերգասրահների ղեկավարները նոր սահմանափակումների հետևանք- խնդիրները ներկայացրել են օրեր առաջ մշակույթի նախարարությունում: Հսկիչից բացի, հիմնականում երեկոյան ներկայացումների ժամանակ աշխատանք ունի անելու թատրոնի բուժքույրը, իսկ հանդիսատեսը թատրոն է գալու ներկայացման մեկնարկից ավելի շուտ:

«Բոլոր թատրոններում մեկ խնդիր կա։ Հանդիսատեսը, եթե ներկայացումը սկսվում է ժամը 6-ին ու միշտ  մի քիչ ուշ է գալիս, դուք պատկերացրեք, 6-ից գալիս են ու հատ-հատ ցույց են տալիս իրենց փաստաթղթերը․․․ Սա ժամանակ է խլում։ Շատ հանդիսատես կա, որ արդեն զանգահարում է, իրենք նախօրոք էին գնել տոմսերը, բայց, ցավոք, պատվաստված չեն։ Էս դեպքում մենք պիտի կարողանանք տոմսերը վերադարձնելու խնդիրը լուծենք։ Այդպիսի տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք լուծել»,- նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոններում, համերգասրահներում, թանգարաններում, հանրային սննդի օբյեկտներում և  մարզասրահներում փաստաթղթերը ստուգելու հատուկ տեխնիկական միջոցներ նախատեսված չեն, QR կոդերի դեպքում կիրառելու են աշխատակիցների  բջջային հեռախոսները: Նոր սահմանափակումների պատճառով  նորից կակտիվանա պոլիկլինիկաներ դիմելիությունը՝ ինչպես  նախորդ պարտադիր պահանջի ընթացքում էր։

Անցնող 9 ամիսների ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվել է մարզի բնակչության 42, իսկ երկրորդ դեղաչափով՝ 32 տոկոսը: Չնայած գործընթացը դեռ 50 տոկոսի սահմանը չի հատել, բայց շարունակվում է  մարզի բոլոր 25 առաջնային բուժօղակներում ու շրջիկ խմբերի միջոցով:

Հեռավոր գյուղերի համար գործում են շրջիկ կայանները՝ շաբաթական գրաֆիկով  այցելում են բոլոր բնակավայրերը: Մարզում պատվաստանյութերի խնդիր չունեն, բոլոր բուժհաստատությունները ապահովված են և՛ առաջին, և՛ երկրորդ դեղաչափերով, արդեն նաև բուստեր պատվաստանյութերով:

«Այս պահին մեր բոլոր բուժհաստատություններն ապահովված են բոլոր տեսակի պատվաստանյութերով, ոչ մի պատվաստանյութի պակաս այս պահի դրությամբ չունենք։ Ես չեմ կարող ասել՝ վաղը ինչ կլինի, ինչ կունենանք մենք, որովհետև պատվաստանյութերը բավականին արագ են սպառվում։ Մանավանդ արտագնա աշխատանքի մեկնողներով պայմանավորված՝ բավականին ակտիվ է ընթանում գործընթացը»,- նշել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։

Մինչ օրս ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղը ստացել է մոտ 150 հազար դեղաչափ պատվաստանյութ, այս շաբաթ կստացվի նոր խմբաքանակ: Համաճարակաբանները արդեն հայտարարում են վարակի սպասվող նոր ալիքի մասին։ Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների կիրառումն ամեն դեպքում ուղևորատար տրանսպորտին չի վերաբերում, որտեղ վարակի տարածման ռիսկն ավելի մեծ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

17:18 02.05.2025

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

16:45 02.05.2025

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...

BACK_TO_TOP