Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները

14:41 18.01.2022

Արցախում նախատեսվում է 2022 թվականին ավելացնել առողջապահության բյուջեն. հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«2022 թվականին վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չի լինելու, եթե բժշկական ցուցում կա, այսինքն՝ կան այնպիսի ծառայություններ, որոնք պացիենտի ցանկությամբ են, միայն այս դեպքում է վճարովի լինելու: Մի շարք բարեփոխումներ ենք պլանավորում իրականացնել, որպեսզի բարձրացնենք ոլորտի կառավարման արդյունավետությունը, և կարծում եմ տարվա վերջում լավ նորություններ կունենանք»,- ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն նույնպես ավելացել է: Նոր բյուջեով նախատեսվում է այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով: Նախագահի նախընտրական ծրագրին համապատասխան բարձրագույն կրթությունը Արցախում դարձել է անվճար, որը 2022 թվականին կշարունակվի: Այս տարի կիրականացնեն ռազմավարական լուրջ բարեփոխումներ կրթության ոլորտում:

Կարևոր է նաև այն, որ սեպտեմբերից նախատեսում են Արցախում հիմնել Անանիա Շիրակացու անվան միջազգային կրթահամալիր, որը լինելու է Երևանի մասնաճյուղը:

Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ կենսաթոշակները և պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: «Կարևոր է շեշտադրել, որ այս տարի արդեն միայն սոցիալական պաշտպանության բյուջեն 52 միլիարդ 564 միլիոն 240 հազար դրամ է, ինչը էականորեն տարբերվում է 2021 թվականի ցուցանիշներից: Պետական նվազագույն կենսաթոշակը հաստատվել է 34 հազար 300 դրամ 2021 թվականի 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ 56 հազար 200 դրամ՝ 2021 թվականի 46 հազար 800 դրամի փոխարեն»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

17:55 22.08.2025

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները․ Փաշինյան

Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի […] ...

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

17:50 22.08.2025

Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները. Լավրով

Վլադիմիր Զելենսկին «ոչ» է ասել բոլոր սկզբունքներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվագծել էր Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ Թրամփը բարձրացրեց այս հարցերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Զելենսկին ներկա էր իր եվրոպացի հովանավորների հետ միասին, նա հստակ […] ...

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

17:39 22.08.2025

Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...

BACK_TO_TOP