12:52 14.02.2018
ՊՊԾ գնդի գործով դատական նիստին այսօր չէր ներկայացել 6 պայմանագրային պատշպան՝ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմում էր ուղարկել դատարանին այն մասին, որ պաշտպանները շարունակում են գործադուլը, մինչև փաստաբաններին դատարանի կողմից մինչև 100 հազար դրամ տուգանելու դրույթը դատական օրենսգրքից չհանվի:
«Դա ոտնահարում է փաստաբանի խոսքի ազատությունը, և ես նույնպես միանում եմ գործադուլին»,- գրված էր Ղարագյոզյանի դիմումում:
Պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ոչինչ չէին նշել գործադուլի մասին, սակայն տեղյակ էին պահել դատարանին, որ չեն ներկայանա նիստին, քանի որ նույն ժամին պետք է ներկա լինեն քննչական գործողության:
Դատական նիստին ներկա միակ պայմանագրային պաշտպան Հարություն Բաղդասարյանը բոլոր պաշտպանների անունից հայտարարություն արեց և ասաց.
«Ազգային ժողովը փորձում է մի քանի փաստաբանի նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, սանձել փաստաբանների խոսքի իրավունքը, իրականացվում է տեռոր փաստաբանների նկատմամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ օրենքն ընդունվել է «Սասնա ծռերի» փաստաբանների համար: Ստացվում է՝ դատավորները դիմում են կառավարությանը, որպեսզի սանձեն փաստաբաններին: Ստացվում է, որ դատավորները մեզնից վախենում են, իսկ մենք չենք ուզում, որ մեզնից վախենան: Միջնորդում եմ հետաձգել դատական նիստը: Ես միանում եմ գործադուլին և հեռանում եմ դահլիճից»,- հայտարարեց պաշտպանը:
«Ձեզ հաջողութուն»,- ասաց դատավորը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը հետաձգեց և որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի համար հանրային պաշտպաններ տրամադրելու համար:
«Քանի որ պաշտպաններից մի քանիսը շարունակում են գործադուլը, ինչն իրենց իրավունքն է, միևնույն ժամանակ, պետք է նկատենք, որ դա չպետք է խոչընդոտի գործի քննությանը: Դատարանը չի ողջունում չներկայացած պաշտպանների վարքագիծը: Տարբեր փաստաբաններ կարող են գործադուլ անել: Ի՞նչ է նշանակում՝ ես ամբողջությամբ գործադուլ եմ անում, հետո 4-5 հոգի դադարեցնում են գործադուլը, բա գործի քննությո՞ւնը»,- ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...