Խորհրդային խնայբանկերի ավանդների փոխհատուցման այս տարվա շահառուների հաշվառումը միասնական սոցիալական ծառայության կենտրոններում սկսվել է  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Խորհրդային խնայբանկերի ավանդների փոխհատուցման այս տարվա շահառուների հաշվառումը միասնական սոցիալական ծառայության կենտրոններում սկսվել է 

18:45 19.01.2022

2021 թվականի տարեվերջին կառավարության հաստատած որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուներ են համարվում 1939 թվականին ծնվածները։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը սկսել է հաշվառել այն քաղաքացիներին, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել ավանդների փոխհատուցման ծրագրից։ Փոխհատուցման կարգում փոփոխություններ չեն եղել, գործող է մնում արտոնյալ շահառուների ցանկը։

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուները մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներն են։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի ունեցած բազային տվյալները հուշում են, որ այս տարիքային խմբի շահառուները քիչ չեն։ Նախորդ տարի ավանդային փոխհատուցումից օգտվել են 1938 թվականի ծնվածները, գումար ստացել է 155 քաղաքացի։

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները նոր շահառուների հետ միաժամանակ կշարունակեն նաև այն քաղաքացիների դիմումներն ընդունել, որոնք նախորդ տարիներին ունեցել են փոխհատուցում ստանալու իրավունք, բայց չեն ներկայացել հաշվառման։

«Մարդ կա՝ քաղաքից բացակայում է, 3 տարի առաջ պետք է հաշվառվեր, հիմա է դիմել, մենք պարտավոր ենք նրանց էլ հաշվառել, եթե ներկայացնում է բոլոր փաստաթղթերը։ Քաղաքացին պարտավոր է VTB բանկից տեղեկանք բերել խնայբանկում իր ունեցած ավանդի վերաբերյալ հաշիվների մասին»,- Shantnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի փորձագետ Ռաֆիկ Քոթանջյանը։

Ավանդի փոխհատուցման ստանալու կարգը չի փոխվել, գումարը ստանալու իրավունք ունի միայն ավանդատուն, կամ վերջինիս ամուսինը, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կամ կնոջ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Շատ են դեպքերը, երբ գումար ստանալու ակնկալիքով  գալիս են ավանդատուի ազգականները, զավակները կամ այլ հարազատներ։ Բայց սահմանված կարգը դա թույլ չի տալիս, ավանդի փոխհատուցում ժառանգներին չի տրվում։

Նույն պայմանն է գործում նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից այն անձանց համար, որոնք խորհրդային բանկերում ունեցել են ավանդ և մինչ օրս չեն փոխհատուցվել։ Միայն թե նրանց համար տարիքային սահմանափակում դրված չէ։ Առանց տարիքային սահմանափակման՝ փոխհատուցման հատուկ կարգ է գործում նաև սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների ժառանգների և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։

«Պատերազմի այն մասնակիցները, որոնք ունեն համապատասխան տեղեկանքներ, բնականաբար հաշվառվում են, մենք անցած տարի ունեցանք 2 նման դեպք, դիմեցին, հաշվառեցինք և ստացան իրենց հասանելիք գումարը»,- նշել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի փորձագետ Ռաֆիկ Քոթանջյանը։

Սոցիալական ծառայություն դիմելուց, բոլոր փաստաթղթերը մուտքագրելուց հետո քաղաքացիները գումարը ստանում են 1-2 ամսվա ընթացքում։ Փոխհատուցման բանաձևն անփոփոխ է մնում։ Եթե ավանդի գումարը 10 հազար ռուբլուց ավելի է, ապա առաջին 10 հազարը կազմում է 216 հազար 400 դրամ, դրան հաջորդող յուրաքանչյուր մեկ ռուբլին 4 դրամ է։ Մինչև հազար ռուբլու դեպքում՝ 1 ռուբլին բազմապատկվում է 84-ով։ Այս անգամ փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Հիշեցնենք, 2006 թվականից գործող ավանդների փոխհատուցման ծրագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց խորհրդային բանկերում որպես ավանդ ներդրած հաշիվներն առկա են 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP