19:41 21.01.2022
Աշխատանքի հրավիրման հայտարարությունները Գյումրիի տարբեր հատվածներում հազվադեպ հանդիպողներից չեն: Ամենաշատ պահանջարկը սպասարկման ոլորտում է. հիմնականում թափուր են վարսահարդարների, մատնահարդարների, վաճառողների, մատուցողների, հավաքարարների հաստիքները: Միևնույն ժամանակ, չեն համալրվում նաև բժիշկների և բուժքույրերի թափուր տեղերը:
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում, ըստ գործատուների հայտերի, այս պահին մոտ 200 թափուր աշխատատեղ կա, նույն չափով թափուր աշխատատեղ է ներկայացված աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունում:
Հիմա թափուր են մնում թե՛ ապահովագրական գործակալների, թե՛ ծրագրավորողների, թե՛ հավաքարարների հաստիքները։ Այս ամենի պատճառը գործազուրկները մատնանշում են քիչ աշխատավարձը։ Աշխատանքի առաջարկի ու պահանջարկի անհավասար հնարավորությունների պատճառով շատերը թափուր հաստիքներին ծանոթանալ չեն շտապում: Տղամարդիկ գերադասում են արտագնա աշխատանքը, կանայք էլ աշխատանքի տեղավորվելիս հիմնականում բախվում են տարիքային սահմանափակումների խնդրին: Այժմ գործատուները, տարիքային սահմանափակումներից և բարետես արտաքինից բացի, նախընտրում են, որ իրենց աշխատակիցներն ունենան բազմապրոֆիլ հմտություններ:
«Էսօր գործատուների պահանջը բազմակողմանի է, մեկ մասնագետի մեջ ուզում են տեսնել զարգացած շատ հմտություններով, լուրջ ծրագրերի իմացությամբ մասնագետների, թեկուզ տնտեսագետները, թեկուզ մանկավարժները լուրջ հմտություններ պետք է ունենան»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը:
Թափուր աշխատատեղեր առաջարկում են մեծամասամբ մասնավոր հատվածի գործատուները: Նոյեմբերին անցկացված աշխատանքային տոնավաճառին ներկայացվել է 200-ից ավելի աշխատատեղ, որտեղ գործատուներին և աշխատանք փնտրողներին տրվել է միմյանց գտնելու հնարավորություն: Ինչ արդյունքի են հասել, հստակ տվյալներ դեռ չունեն։ Զբաղվածության արդեն պետական ծրագրերով, անցած տարում 143 մարդ է աշխատանքի տեղավորվել։ 2021-ին իրականացվել է մասնագիտության ուսուցման կազմակերպման ծրագիր, որին մասնակցել է 54 մարդ, նրանցից 12-ը՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներն են։
Պետական ծրագրերից առավել շատ պահանջարկ ունեցել է «դայակների» ծրագիրը։ Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, բայց աշխատանքի վերադարձած մայրերը օգտվում են դայակի ծառայությունից, որի համար պետությունն է նաև աջակցում։ Պետական ծրագրերից ամենաշատն այս ծրագրից են օգտվել 2021-ին 46 աշխատող մայրեր։
«Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող մայրերին, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, աշխատանքի վերադառնալու դեպքում պետական ծրագրով աջակցություն է տրամադրվում դայակի ծառայություններից օգտվելու համար։ Այս ծրագրով փոխանցվում է ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 68 հազար դրամը»,- ShantNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն հիմա շատ գործազուրկներ դիմում են բիզնեսի աջակցման ծրագրերից օգտվելու համար, երբ նոր բիզնես սկսելու համար գործազուրկին տրամադրվում է ֆինանսական աջակցություն: Նախորդ տարում այս ծրագիրը չի գործել, դեռ հայտնի չէ՝ 2022-ի զբաղվածության պետական ծրագրերում այս բաղադրիչը կընդգրկվի, թե ոչ։ Պետական ծրագրերի բաշխում այս տարվա համար դեռ չի կատարվել։
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...