Ըստ զեկույցի՝ ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. VOA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+32.09 oC

Ըստ զեկույցի՝ ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. VOA

12:17 21.01.2022

Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամաբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար:

Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները:

Միջին ազդեցություն, հավանականություն ու կարևորություն ունեցող խմբում ներառված են լարվածության աճը Եթովպիայում և Եմենում, Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային տարաձայնությունները, իրավիճակը Քաշմիրում, իսրայել-պաղեստինյան հակամարտությունն ու Թուրքիայի բանակի ու քրդական զորամիավորումերի միջև հնարավոր ընդհարումները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում: Այս նույն խմբում, քիչ հավանականությամբ, ընդգրկված են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև Հարավային Չինական ծովում տարաձայնություններն ու ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումները:

Երրորդ խմբում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բացի, ընդգրկվել են անջատողականության աճը Բոսնիա-Հերցեգովինայում, Կամերունում առկա քաղաքական անկայունությունը, Եթովպիայի ու Սուդանի միջև հնարավոր տարածքային վեճը, իրավիճակը Լիբիայում, Մոզամբիկում, Մյանմարում, Նիգերիայում, Սոմալիում, ինչպես նաև Ալժիրի ու Մարոկկոյի միջև անհամաձայնությունը Արևմտյան Սահարայի շուրջ: Այս խմբում է ընդգրկված նաև աֆրիկյան մայրցամաքի Սահելյան շրջանում ստեղծված կացությունը:

Զեկույցի հրապարակման տասնչորս տարիների ընթացքում առաջին անգամ բազմաթիվ զոհերով ուղեկցվող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կողմից ուղիղ հարձակումը Միացյալ Նահանգների դեմ չի ընդգրկվել առաջին խմբում: Հարցմանը մասնակցած մասնագետների մեծ մասի կարծիքով նման հարձակումն ունի միջին հավանականություն 2022 թվականի ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

19:20 22.08.2025

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին: Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս […] ...

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

18:56 22.08.2025

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի […] ...

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

18:43 22.08.2025

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։ ՈՐՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․ որս կատարել առանց համապատասխան թույլտվության, որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով, որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին, խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։ Որսի […] ...

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP