Արցախից Երևան տեղափոխված երեխայի վիճակը կայուն ծանր է․ կյանքին վտանգ չի սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+32.09 oC

Արցախից Երևան տեղափոխված երեխայի վիճակը կայուն ծանր է․ կյանքին վտանգ չի սպառնում

22:27 21.01.2022

Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, երեխայի մոտ առկա են ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։
«Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ»,- գրել է Դերձյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

19:20 22.08.2025

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին: Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս […] ...

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

18:56 22.08.2025

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի […] ...

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

18:43 22.08.2025

Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ-ն հիշեցնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։ ՈՐՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․ որս կատարել առանց համապատասխան թույլտվության, որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով, որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին, խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։ Որսի […] ...

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

18:27 22.08.2025

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և համաձայն ստանդարտի ի՞նչ տեղեկություններ են փոխանակվելու: Թեմային առնչվող այս և այլ հարցերին պարզաբանումներ է տալիս ՀՀ ՊԵԿ միջազգային հարկման վարչության Ֆինանսական հաշիվների փոխանակման ու համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

18:13 22.08.2025

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ անշրջելի ճանապարհ ունի. Ռյուտե

Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն և Հունգարիան դեմ են դրան, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք Վաշինգտոնում հաստատեցինք, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհ կա, սակայն ճիշտ է, որ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Հունգարիան, ասում են «ոչ […] ...

SHANTNEWS

18:00 22.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP