19:20 26.01.2022
Գյումրիի նախկին մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի փոխարեն այժմ գործում է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։ Մասնագետներն այստեղ գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, խորհրդակցություն անցկացնում ծնողների, ապա համագործակցում մարզի դպրոցների հետ՝ ուղղորդելով մանկավարժներին։ Մասնագետները գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, դրանք ի հայտ են բերում դեռ նախադպրոցական շրջանից։
«Նախադպրոցական տարիքի երեխաներին պահում են տանը, չեն ուզում, որ խնդիրներ ծագի․․․ Նախակրթարան էլ տանում են, կարող է մերժեն, քանի որ պայմաններ չունեն, որ նման երեխաներին ընդունեն․ սանհանգույց, թեքահարթակ, սայլակներ չկան»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Տիգրան Գուլյանը։
Տարրական կենցաղից օգտվելու փոքրիկ հարմարանքների օրինակով սովորեցնում են հատուկ կարիք ունեցող երեխային դուրս գալ միջավայր, ինտեգրվել հասարակություն։
Մանկավարժները, որոնք հիմա աշխատում են հատուկ կարիք ունեցող երեխաների հետ, նախկին հատուկ օժանդակ դպրոցի փորձն ունեն։ Ոչ միայն երեխաների, այլև ծնողների պարագայում դժվար է հոգեբանական բարդույթը հաղթահարել։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի սոցմանկավարժ Ռուզաննա Երանոսյանը նշում է, որ հատկապես խնդրահարույց են ծնողները։
«Նախքան երեխայի հետ աշխատելը մենք աշխատում ենք ծնողների հետ, երբեմն լինում են բարդ ծնողներ, որոնք չեն ընդունում իրենց երեխայի խնդիրը, իսկ այդպես դժվար է աշխատել, պետք է ծնող-մանկավարժ համագործակցությունը լինի, որպեսզի աշխատանքն արդյունք ունենա»։
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատանքը անմիջական դպրոցների հետ է, շրջայցերը՝ պարբերաբար։ Մանկավարժներին իրենք են ուղղորդում, թե ինչ մոտեցումներով աշխատեն երեխաների հետ։ Այդ ընթացքում նաև բախվում են խնդիրների, խոսքը նեղ մասնագետների պակասի մասին է։ Օրինակ՝ ուսուցիչները ստիպված են լինում ժեստերի լեզուն յուրացնել։
Գյումրի թիվ 31 հիմնական դպրոցի դասվար Սյուզաննա Ղազարյանը պատմում է, որ սկզբից դժվար է եղել դասապրոցեսն անցկացնել հատկապես խուլ ու համր երեխաների հետ, հիմա որոշակիորեն կարողանում են հաղորդակցվել։
Դասընթացներով երբեմն ուսուցիչները մասնակիորեն կարողանում են ներառական կրթությունում ընդգրկված երեխաների հետ մանկավարժական աշխատանք տանել, թեև սա ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այս դեպքում ևս դպրոցներին մասնագիտական օժանդակությամբ փորձում է ապահովել մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...