14:31 27.01.2022
Մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծման և զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ գործող ընկերություններից շատերը աշխատում են հնամաշ, ցածր արտադրողականություն ունեցող և էներգատար հաստոցներով, մինչդեռ կառավարության ծրագրով ամրագրվել է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալիորեն ավելի բարձր թիրախային ցուցանիշ։ Ներկայումս Հայաստանում վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով հումքի ձեռք բերումը մատչելի դառնալու դեպքում մշակող արդյունաբերության արտադրության ծավալները կաճեն, և համապատասխան արտադրատեսակների գծով կավելանան պետբյուջեի եկամուտները։ Որոշմամբ առաջարկվում է տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հումքի գնման կամ ներկրման հնարավորության ընձեռնում, որը նախադրյալներ կստեղծի տեղական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար: Նախնական գնահատականի համաձայն՝ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 56 մլրդ ՀՀ դրամ՝ նախատեսվող 6-7 տարիների համար։ Արդյունքում առաջիկա 2 տարիների համար ակնկալվում է մոտ 100 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալ ներդրումներ երկրի տնտեսության մեջ սարքավորումների տեսքով, ինչպես նաև համապատասխան ոլորտներում արտադրողականության մինչև 60 տոկոս աճ։
Արտոնության առկայության պարագայում կանխատեսվում է տարեկան առնվազն 5 խոշոր ներդրումային ծրագրերի հաստատում` ռազմավարական ոլորտներում: Նշված ներդրումները աշխատատեղերի ստեղծումից ու արտահանելի նոր արտադրանքի զարգացումից բացի, կբերի նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ` իր շուրջ ձևավորելով իրեն սպասարկող ՓՄՁ էկոհամակարգ։ Ծրագիրը կծառայի որպես ՀՀ ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելուն միտված ևս մի հավելյալ գործիք։ Ծրագրով նաև նախատեսվում է, որ շահառուները պարտավորվեն բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Մասնավորապես, կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարած և արտոնությունից օգտվող տնտեսավարողները վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից աուդիտի եզրակացություն: Ըստ այդմ՝ էականորեն կլավարկի գործող ընկերությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կբարձրացնի նրանց արտադրողականությունը։
Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս լավարկմամբ կարևորագույն քայլ է իրականացվում: «Քանի որ խնդիրները փոխվել են, շուկան այլ է, և կարող ենք ասել, որ հետևանքների մեղման և չեզոքացման խնդիրը տրանսֆորմացվում է դեպի զարգացման վարկերի խթանում: Ըստ այդմ՝ լիզինգային և սարքավորումների գնման գործարքների, ֆինանսավորման գործիքների էական սուբսիդավորման գործիքակազմ ներդնելը շատ կարևոր է: Բայց այստեղ նույնպես պետք է տարվեն լուսաբանման, իրազեկման աշխատանքներ»,- ասել է փոխվարչապետը:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...