17:32 14.02.2018
Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալ»-ն այս խաղին մոտենում է կորստով. թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել հարձակվող Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն խաղացել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալ միայն մեկ ակումբում:
Ում հնարավորություններն են գերադասելի
Բուքմեյքերական ընկերությունները «Էստերսունդ»-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը գնահատվում է 1.08 գործակցով, շվեդական ակումբինը՝ 6.5 գործակից:
Վաղը կայանալիք խաղում «Արսենալի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.5 գործակցով, «Էստերսունդի» հաղթանակը 6.5, ոչ-ոքին 4.33 գործակից:
Խաղադրույքներ են առաջարկվում նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունների հետ կապված: Մի շարք ընկերություններ խաղադրույքներ են ընդունում անգամ Ալեքսանդր Լակազետի համար, ով բաց կթողնի վաղվա հանդիպումը: Այս խաղում գոլ խփելու ամենահավանական թեկնածուն լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկն է. նրա՝ գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է 1.9 գործակցով: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը նույնպես մեծ է՝ 2.3: «Էստերսունդի» ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դառնալու հավանականությունը, ըստ բուքմեյքերական ընկերությունների, ամենաբարձրն է իրանցի հարձակվող Սաման Գոդդոսի մոտ, ում համար սահմանված է 4.25 գործակից:
Դուբլ կամ հեթ-տրիկ Մխիթարյանի՞ց
Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նաև առանձին ֆուտբոլիստների՝ մեկից ավելի գոլ խփելու հավանականության համար։ Մխիթարյանի՝ դուբլի և հեթ տրիկի հեղինակ դառնալու հնարավորությունը գնահատվում է հետևյալ կերպ. Հենրիխի երկու գոլի համար սահմանված է 11 գործակից, իսկ երեք գոլը գնահատվում է 41 գործակցով: Այն, որ Մխիթարյանը կդառնա խաղում առաջին գոլի հեղինակը, գնահատվում է 6.5 գործակցով:
Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Վաղը ժամը 22.00-ին «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի եթերում կարող եք դիտել «Էստերսունդ»-«Արսենալ» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը: Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 00:05-ին:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...