16:18 27.01.2022
Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
ՎԱԾ-ը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի նույնականացման, բնակության վայրի, կրթության, մասնագիտության, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս անհրաժեշտ վերականգնողական միջոցառումների տեսակների ու ժամկետների, դրանցում կատարվող փոփոխությունների և այլնի մասին։ Այն ընդգրկում է ինչպես բժշկական, այնպես էլ մասնագիտական (աշխատանքային) և սոցիալական վերականգնման ծրագրերով սահմանված համապատասխան միջոցառումներ։
Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) մշակվում և հաստատվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) արդյունքում՝ հետևյալ դեպքերում․
անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում,
ՎԱԾ չունեցող նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար՝ անհրաժեշտություն առաջանալու պարագայում,
անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց համար (ՎԱԾ-ի իրականացման ժամկետի ավարտից հետո, եթե դրանում առկա է վերականգնողական միջոցառումների փոփոխման և (կամ) լրացման անհրաժեշտություն),
ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա,
այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
ՎԱԾ-ը կազմվում է ըստ հաշմանդամության սահմանման ժամկետի` մեկ կամ երկու տարի ժամկետով, հաշմանդամություն ունեցող երեխաների համար` երկու տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Հաշմանդամությունն անժամկետ սահմանելու դեպքում ՎԱԾ-ը կազմվում է մինչև հինգ տարի ժամկետով:
Վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը, կենսագործունեության սահմանափակման տեսակն ու աստիճանը, վերականգնողական ներուժի գնահատումը, միջավայրային գործոնները և այլն:
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...