Գյումրիի կույրերի միավորումը բնական ներկանյութերից բացի կարտադրի թղթե տոպրակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Գյումրիի կույրերի միավորումը բնական ներկանյութերից բացի կարտադրի թղթե տոպրակներ

20:27 28.01.2022

Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն դեպքում չեն հրաժարվում բնական ներկանյութեր ստանալ, զուգահեռ սկսել են նաև ստվարաթղթե տուփերի և տոպրակների արտադրություն։

Արտադրանքի առաջին խմբաքանակից մոտ 4 հազար պարկուճ յուղաներկ և մոտ 400 տուփ էլ գուաշ է մնացել։ Շուկայում առաջարկվող տեսականուց տարբերվում է սրանով՝ որպես հումք օգտագործվել են Շիրակի մարզի քարհանքերից ստացված բնական նյութերը, տարբեր գույների քարի փոշին, կտավատի ձեթը և այլն։ Տեղական հումքի շնորհիվ այն շուկայականից անհամեմատ ցածր գին ունի։

 Բնական ներկերից օգտվել են նկարչական դպրոցներն ու մանկապարտեզները, նկարիչները։ Հիմա սպառման տեմպերի նվազումը կապում են համավարակի հետ։ Բայց ուսումնաարտադրական ձեռնարկությունում դա չի խանգարում նոր ուղիներ որոնել արտադրական ծավալները մեծացնելու ուղղությամբ։ Տեսողական խնդիրներ ունեցող աշխատակիցների  հնարավորություններին հարմարեցված ինքնաշեն սարքավորումներն և ձեռքի գործիքներն արդեն կփոխարինվեն ավտոմատ սարքերով, որը մի քանի անգամ կարագացնի յուղաներկերի արտադրությունն ու դրանց փաթեթավորումը։

«Վերջերս մեր կոնստրուկտորական բյուրոյին պատվիրեցի չափաբաժնիչը, որը շատ հասարակ ավտոմատ ապարատ է, կիսաինքնաշեն ու շատ հարմար է լրիվ կույրի համար է, կարող է աշխատել պարկուճները լիցքավորելու համար։ Որ էս հարմարանքը ես սարքել էի, ինքնաշեն է, որ լցվիր տյուբիկները ինքը ջրիկ կեղնիր, էս հարմարանքը էդ հարցը լուծել է, այսինքն պնդի լավ որակով պարկուճները կլցվի, կարող ենք մրցակցել ներկրված յուղաներկերի հետ»,-նշել է  ՀՀ կույրերի միավորման «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ գործադիր տնօրեն Լևոն Ափոյանը ։

Նախկինում պետությունը կույրերի միավորման որոշակի փոխհատուցում էր տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, բայց  մի քանի տարի է այդ աջակցությունից զրկված են։ Իրենք են միջոցները գտնում, աշխատատեղ ավելացնում։ Նախկին արագակար թղթապանակների փոխարեն  պատրաստ են արտադրել շուկայում արդիական դարձած թղթե տոպրակներն ու ստվարաթղթե տուփերը։

«Հարմարանքներ ենք սարքել, որ կույրերը տպագրությունից հետո կարող են անել, ցանկացած ընկերութուն կարող է դիմել, մենք իրենց լոգոտիպով կարող ենք տպագրել, ձեռքով ենք դա անում։ Ուղղակի մեզ հնարավորություն տան, որ կարողանանք տոպրակների վաճառքը կազմակերպենք, եթե հնարավոր լիներ, դրսի ներկրումը կանգնեցնեն, մենաշնորհը տան Հայաստանի կույրերին»,-ասում է Շիրակի մարզի  «Կույրերի միավորում վարչության» նախագահ Արա Ներսիսյանը։  

Հիմա երկու արտադրամասերում էլ ցուրտ է, աշխատել հնարավոր չէ, սուղ միջոցները թույլ չեն տալիս տարածքները ջեռուցել։ Ժամանակավոր պարապուրդ է, սպասում են տաք օրերը գա, որ սկսեն տարածքները  բարեկարգել, հարմարեցնել, որպեսզի արտադրական ծավալները կարողանան ավելացնել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

16:12 07.07.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

16:07 07.07.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

16:00 07.07.2025

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական […] ...

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:50 07.07.2025

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

15:38 07.07.2025

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:30 07.07.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP