19:42 28.01.2022
«Վերելք» խորագիրն էր կրում հայրենյաց պաշտպանին ու Հայոց բանակի տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Շիրակի մարզպետարանը և Գյումրիի նկարիչների միությունը։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։ Ցուցահանդեսը հետպատերազմական շրջանի դժվարությունները հաղթահարելու և կյանքի շարունակականությունը այլ գույներով տեսնելու հնարավորություն է ընձեռում։ Արվեստագետները համոզված են, որ կյանքում բոլոր դժվարությունները նաև արվեստով է պետք հաղթահարել։ Առաջին անգամ, որպես ցուցասրահ էր ընտրվել մարզային գերատեսչության տարածքը, որը, ըստ նախաձեռնողների, նպատակ ունի մարզպետարան այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծել այնպիսի միջավայր, որը պաշտոնական մթնոլորտից դուրս է ու մոտ է արվեստին։ Առաջիկայում մտադրություն կա Շիրակի մարզպետարանում ցուցահանդեսների շարք սկսել ու ժամանակ առ ժամանակ, կախված օրվա խորհրդից, ներկայացնել նաև մարզի մյուս ստեղծագործողների աշխատանքները։
«Հիմնականում իմ աշխատանքների թեմաները Գյումրիին, Ալեքսանդրապոլին են նվիրված, բայց այսօրվա վիճակը ինձ պարտադրեց, որ ես անդրադառնամ նաև Սյունիքին։ Իսկ ես սիրում եմ խաղաղ պատկերներ, սիրում եմ, երբ մարդիկ իմ նկարներին նայելուց հաճույք են ստանում, դրա համար ես Սյունիքի գեղեցկուհի երիտասարդ մորն եմ պատկերել իր երեխաներով։ Եթե ուշադիր նայեք՝ երեխաների աչքերի մեջ տագնապ կա, բայց մայրը պինդ է, հաստատ է, և դա ապացույցն է այն բանի, որ Սյունիքը կանգուն է։ Այս աշխատանքը մի քանի օր առաջ եմ ավարտել, ամեն ինչ արել եմ, որ հասցնեմ այս ցուցահանդեսին, քանի որ այն շատ համահունչ էր թեմայի հետ»,- նշել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։
«Կարծում եմ, որ արվեստով պատերազմ մղելը շատ կարևոր է, մենք պետք է արվեստի և մշակույթի լեզվով խոսենք և հենց արվեստով ապրեցնենք։ Պատահական չէ, որ «Վերելք» ենք դրել ցուցահանդեսի անունը, որն ըստ էության կյանքի շարունակականության հիմքն է, և ես վստահ եմ, որ մեր բանակը, որը մարտունակ է, որը ուժեղ է դեռ, մեր հայոց պետականության համար բազում հաղթանակներ է կերտելու»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...