Զելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Զելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկին

22:09 28.01.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ռուսաստան այցելելու առաջարկին, սակայն ոչ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է, որ չի կարող այն չքննարկել:

«Վերջերս, կարծես թե, ՌԴ արտգործնախարարն ասում է. եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է պայմանավորվել, թող գա Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Սոչի… Դե, նախ՝ ինչու է նման ուղերձ հղել։ Եվ ասում է, որ մենք չենք կարող այնտեղ քննարկել Դոնբասի հարցը, դա ներքին հարց է։ Ինչու հրավիրել մարդուն այնպիսի ձևաչափով, որ այդ մարդը նման ձևաչափով չհամաձայնի… անելիք չունի։ Ինչու ես առաջարկում այն, ինչ ոչ մի արդյունք չի տա»,- ասել է Զելենսկին լրագրողներին։

Միաժամանակ նա նշել է, որ «ցանկանում է հանդիպել և չի վախենում որևէ ձևաչափից»։ «Երկկողմանի ձևաչափ՝ պատրաստ եմ, ինչո՞ւ եք հրավիրում Սոչի, որ ի՞նչ, որ դահուկ քշե՞մ»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ եթե Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա նա պատրաստ է և առաջարկել է պայմանավորվել հանդիպել Մոսկվայում, Սոչիում կամ Սանկտ Պետերբուրգում: Դոնբասի քննարկումները նախարարն առաջարկել է անցկացնել հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում, որտեղ «նորմանդական ձևաչափի» (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) որոշմամբ նման հարցերը պետք է քննարկվեն անմիջականորեն Դոնեցկի և Լուգանսկի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:48 07.07.2025

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

20:35 07.07.2025

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

20:22 07.07.2025

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

20:11 07.07.2025

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...

SHANTNEWS

20:00 07.07.2025

SHANTNEWS

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

BACK_TO_TOP