19:53 29.01.2022
Գյումրիում գրեթե եռակի աճել են դեռահասների կողմից կատարված հացագործությունները։ 2020-ին 8 անչափահասի մասնակցությամբ գրանցվել է 6 դեպք, 2021-ին կատարվել է 20 դեպք, որին մասնակից են եղել 25 անչափահասներ։ Ոստիկանության արձանագրումով՝ եթե նախորդ տարիներին անչափահասների կատարած իրավախախտումները վերաբերում էին միայն գողության և ծեծի դեպքերին, այժմ դրանց բնույթն ընդլայնվել է։
2021-ին Գյումրիում ոչ մի երեխա ընտանեկան բռնության չի ենթարկվել, համենայնդեպս, ոստիկանությունում այդպիսի արձանագրում չունեն, որպես կանոն էլ գողության դեպքերին ներգրավված են սոցիալական վատ պայմաններում ապրող անչափահասները։ Սակայն ոստիկանությունում գրանցված տվյալները նաև փաստում են՝ հանցավոր արարքներ կատարում են ոչ միայն ռիսկային ընտանիքի երեխաները։ Օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում պատկերն այլ է։
«Եթե երեխան կարողանում է ավտոմեքենա վարել, դա նշանակում է ընտանիքը բարվոք պայմաններում է ապրում, և այս դեպքերի երեխաները ոչ մի կապ չունեն ծանր սոցիալական պայմանների հետ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Գուրգեն Պետրոսյանը։
Դեռահասները հակաիրավական գործընթացներում հայտնվում են, երբ թուլանում է նրանց նկատմամբ վերահսկողությունը, երեխան չունի զբաղմունք և ժամանակի մեծ մասն անցկացնում է դրսում, զբաղվում ինչով պատահի։ Այս հարցում դեռահասներին որոշակի վերահսկող ու զսպող դեր ունեին գիշերօթիկ հաստատությունները, որոնց գործունեությունը դադարեցված է արդեն։ Այս հաստատություններ հաճախում էին հիմնականում դժվար դաստիարակվող երեխաները։
«Տոտալ վերահսկողություն էր, դպրոց գնում էին դաստիարակների օգնությամբ, վերադառնում՝ նրանց հետ, դպրոցի հետ կապը միշտ կար։ Այսինքն, երեխայի ամեն մի քայլը վերահսկելի էր։ Բայց էնպես չի, որ հաստատությունում գտնվող երեխան որևէ իրավախախտում չի արել կամ հաստատությունից դուրս գալուց հետո չի անելու։ Որովհետև, այն ինչը տարիներ շարունակ քեզ արգելված է եղել, դուրս գալուց հետո դու դա միանշանակ փորձում ես»,-ShantNews.am-ի հետ զրույցում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
Հիմա երեխաների վերահսկողությունը ծնողի ուսերին է, ոստիկանությունն ու մարզպետարանի համապատասխան բաժինը գործին խառնվում են ահազանգերի դեպքում։ Ոստիկանության համապատասխան բաժանմունքի ծառայողները հաշվառման են վերցնում հանցագործություն կատարած անչափահասներին։ Թեև որպես կանոն, ծնողները թաքցնում են երեխայի վատ վարքագիծը։ Լիլիթ Գորգինյանը նշում է, մարզպետարանը չի կարող տեղեկանալ, թե երբ, որ փողոցում կամ բակում ինչ է կատարվում, դրա համար հարկավոր է բոլորի աջակցությունը։
Երեխայի վարքագծում առաջին փոփոխություն նկատողն իր շրջապատն է, որը ևս այդ մասին չպետք է լռի։ Շիրակի մարզպետարանում նման վիճակագրությունը կանխատեսելի են համարում, որպես պատճառ էլ նշում պատերազմի և համավարակի առաջ բերած հետևանքները, այդ թվում և սթրեսը։ Բայց երեխայի համար թիվ մեկ պատասխանատուն մնում է ծնողը։
«Երբ ծնողը մատների արանքով է նայում երեխայի դպրոց հաճախելիությանը, սա կարող է բերել վատ հետևանքի, որովհետև ամբողջ օրը ոչինչ չանել երեխան չի կարող, ինքը հաստատ անում է ինչ-որ մի բան ծնողից թաքուն, և այդ ինչ-որ մի բանը կարող է հանգեցնել իրավախախտ վարքագծի»,-ասում է Լիլիթ Գորգինյանը։
Երեխաների հանդեպ ուշադրությունը և ամենօրյա աշխատանքի բեռը ծնողի հետ կիսելու իրավասություն ունեն դպրոցը, ոստիկանությունը և մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։ Ամենամյա վերլուծությունները ցույց են տվել հանցավոր արարքներում ներգրավված են 16-18 տարեկան դեռահասները, ովքեր համարվում են գիտակից և կախված հանցագործության ծանրությունից՝ ենթարկվում են պատասխանատվության։
14:05 07.07.2025
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըԱզգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...