18:12 01.02.2022
Տասնյակ ուսուցիչներ ամեն օր Գյումրիից գյուղեր են աշխատանքի գնում։ Նրանց հիմնական տրանսպորտային միջոցը համայնքները սպասարկող ուղևորատար տրանսպորտն է։ Սա լավագույն վիճակն է այն համայնքների համար, որոնցում դեռ կանոնավոր երթուղին գործում է։ Այնինչ, Շիրակի մարզում շատ բնակավայրեր դուրս են սպասարկման երթուղուց, և մանկավարժի միակ փոխադրամիջոցը մնում է տաքսին։ Տասը և ավելի տարիներ քաղաքից գյուղ հասնող ուսուցիչներին վերջին երկու տարին է, որ կառավարությունը փոխհատուցում է տրանսպորտային ծախսերը։ Նախկինում Գյումրիից Թորոսգյուղ 8 մանկավարժներ հասել են Գյումրի-Աշոցք երթուղով, ստիպված են եղել ճանապարհի կեսին իջնել ու ոտքով հասնել դպրոց։
«Տարբեր միջոցներով էինք երթևեկում Գյումրիից մինչև Թորոսգյուղ ու շատ հաճախ աշխատանքի ներկայանում էինք ուշացումով։ Ճանապարհի ներքևի հատվածում իջնում էինք, մոտ 1 կմ ճանապարհը ոտքով պիտի գայինք դպրոց։ Բուքն էլ իր հերթին, պատկերացրեք, սառած գալիս ես դպրոց, դե ինչքան ժամանակ է պետք, որ տաքանաս, ուղեղդ աշխատեցնես ու ներս մտնես դասարան»,- պատմում է Թորոսգյուղի դպրոցի ուսուցիչ Լևոն Համբարյանը։
«Ահագին գումար էր կազմում, մի ամսվա ընթացքում 10-15 հազար դրամ տրամադրում էինք երթևեկությանը»,- ասում է Թորոսգյուղի դպրոցի ուսուցչուհի Արմինե Ոսկանյանը։
Մոտ երկու տարի է՝ մանկավարժներին ճանապարհածախսի փոխհատուցում է տրվում, գումարի չափը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ բնակավայրը սպասարկող հասարակական տրանսպորտի ուղեվարձի չափից։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, իսկ մանկավարժները օգտվում են տաքսի ծառայություններից, այդ վճարները ևս փոխհատուցվում են։ Ճանապարհածախսի փոխհատուցման ծրագիրն այս տարվա հունվարից ընդլայնվել է։
«Մանկավարժներից զատ, լրացուցիչ գումարներ հատկացվեցին և՛ նույն ուսուցչի օգնականներին, և՛ սոցաշխատողներին։ Այսինքն՝ մարզում ավելացավ տրանսպորտային միջոցների համար փոխհատուցում ստացողների թիվը»,- նշում է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Տրանսպորտային փոխհատուցման գումարները փոխանցվում են մանկավարժին յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Փոխհատուցման կարգից օգտվում են Շիրակի մարզի տարածաշրջանների բոլոր դպրոցները։ Փոխհատուցում Շիրակի մարզում ստանում է 641 մանկավարժ՝ թվով 121 դպրոցներից։
Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հասանելի է նաև այն աշակերտներին, որոնք հաճախում են հարևան բնակավայրերի դպրոցներ՝ համայնքում դպրոց չունենալու պատճառով։ Այս ծրագրից օգտվում են հիմնականում Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների բարձրադիր բնակավայրերի դպրոցականները։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...