Դոնալդ Թրամփը ուզում է ԱՄՆ դրոշը ևս մեկ անգամ տեսնել Լուսնի վրա, սակայն ՆԱՍԱ-ն համաձայն չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Դոնալդ Թրամփը ուզում է ԱՄՆ դրոշը ևս մեկ անգամ տեսնել Լուսնի վրա, սակայն ՆԱՍԱ-ն համաձայն չէ

15:00 15.02.2018

ՆԱՍԱ-ն հնարավոր է հրաժարվի նոր ինֆրակարմիր տիեզերական WFIRST  մանրադիտակի կառուցման աշխատաքներից, փոխարենը կիրականացնեն Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ կգնա Լուսին: Սակայն գիտնականները այս քայլը աստղագիտության աղետ բնութագրումն են տալիս:

«Մենք չենք կարող հենց այնպես հրաժարվել WFIRST մանրադիտակի կառուցումից, քանի որ վերջինս տիեզերագիտության համար համարվում է առաջնահերթ խնդիր: ՆԱՍԱ-ի առաքելությունների համար նախատեսված բյուջեի  10 տոկոս կրճատումները առաջիկա 5 տարիների համար աստղագիտությանը կզրկի միլիարդավոր դոլարներից: Այս ամենը կհասցնի անուղղելի վնասներ»,- հայտարարել է ԱՄՆ աստղագետների խորհրդի նախագահ Մեգան Դոնախյուն:

Շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է առաջին բյուջետային ծրագիրը հաջորդ տարվա համար, որի շրջանակներում նախագահը հերթական անգամ առաջարկել է մեծացնել ՆԱՍԱ-ի ֆինանսավորումը՝ այն հասցնելով  20մլրդ դոլարի:

Այս պարագայում ՆԱՍԱ-ն պետք է իրականացնի ԱՄՆ նախագահի ծրագրերը Լուսին վերադառնալու հետ կապված: Սակայն ՆԱՍԱ-ն նշում է, որ այս ծրագրի իրականացումը կվնասի մոյւս առաքելություններին:

Իսկ ինֆրակարմիր տիեզերական WFIRST  մանրադիտակի կառուցման աշխատաքները պետք է սկսվեին 2019-ին: Եվ եթե ԱՄՆ կոնգրեսը ընդունի Դոնալդ Թրամփի ծրագիրը, ապա մանրադիտակի կառուցման ծրագիրը վերջնալանապես կսառեցվի:

Իսկ այդ նոր մանրադիտակը գիտնականներին հնարավորություն կտար միանգամից հրաժարվել մի քանի առաքելություններից և դիտարկումներ անել հենց Երկիր մոլորակի վրայից: Թրամփի աշխատակազմը պատճառաբանում է, որ մանրադիտակի կառուցումը ամենաքիչը կարժենա 3 մլրդ դոլարը, ինչը այս պահին նպատակահարմար չէ ծախսել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP