17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։
Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ու Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովին մասնակցել են նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչները։
Կոմիտեի աշխատակիցները եղել են Բուսան քաղաքում նոր կառուցված «ECO DELTA SMART VILLAGE» խելացի գյուղում, ծանոթացել խելացի բնակավայրերի ստեղծման առաջադեմ լուծումներին: Այնուհետև կայացել են հանդիպումներ ոլորտային կազմակերպությունների հետ՝ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Ուլսան քաղաքում՝ Կորեայի էներգետիկ գործակալության գլխամասային գրասենյակում, ներկայացվել են «խելացի շենքերի» կառավարման համակարգերը, նորարարական շինարարական նյութերը և կառուցվածքների մոնիթորինգի մեթոդները։
Այնուհետև պատվիրակությունը եղել է «Nowon EZ Center», «LG Science Park» նորարարական կենտրոններում և «Samsung Electronics»-ի գրասենյակում, ծանոթացել քաղաքաշինական ժամանակակից մոդելներին, ինտեգրված ենթակառուցվածքային լուծումներին, տվյալահեն կառավարման գործիքներին ու շինարարական գործընթացի կազմակերպման տեխնիկական լուծումներին։
Մայրաքաղաք Սեուլում անցկացված պաշտոնական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են ամփոփիչ զեկույցներ և քննարկել համագործակցության հետագա ընթացքը՝ ներառյալ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը։
Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, Հայաստանի կանաչ քաղաքաշինության ոլորտի մարտահրավերները՝ կարևորելով բնակարանային ֆոնդի արդիականացման, էներգաարդյունավետության բարելավման նպատակով Կորեայում կիրառվող լուծումների ներդրման, շենքերի կառավարման գործընթացում արհեստական բանականության կիրառման և ՀՀ-ում գործող նորմերի արդիականացման անհրաժեշտությունը։
18:52 14.08.2025
Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումներըԿվերահսկվեն խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների շահումները, պետությունը ֆինանսավորում կհատկացնի ուսհաստատություններին՝ խրախուսելու կամ աջակցելու նպատակով, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով էլ կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. որոշումներն ընդունվել են այսօր՝ գործադիրի հերթական նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:46 14.08.2025
Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետԸստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական […] ...
18:37 14.08.2025
Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...
18:30 14.08.2025
ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը«Հեռանկարը» հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին և խաղաղության պայմանագրին, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։ Նվազե՞լ են արդյոք անվտանգության ռիսկերը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից և ընդհանրապես ի՞նչ տվեցին Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանին և Ադրբեջանին։ «Ես կարող եմ տալ իրավական և […] ...
18:23 14.08.2025
Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...