13:31 15.02.2022
Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։
Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։
Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունեց Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի և այլ ոլորտներում տեղեկատվության փոխանակման գործում։
Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։
Տիկին դը Բոլն իր հերթին պատրաստակամություն հայտնեց զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։
Համագործակցությունն ամրապնդելու նպատակով ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես 2022 թ. երկրորդ կիսամյակում Քեթրին դը Բոլի՝ ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ։
Այցի ընթացքում տեղի ունեցան նաև մի շարք հանդիպումներ Եվրոպոլի ղեկավար կազմի հետ. ներկայացվեցին Եվրոպոլի օպերատիվ կարողությունները, վիճակագրությունը, իրավական կարգավորումները և այլն։ Հանդիպումներ եղան Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կապի սպաների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործառույթները։
Այցի ընթացքում պատվիրակությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Տիգրան Բալայանի։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:21 09.07.2025
Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...