ԱՄԷ-ում հայտնաբերվել են առնվազն 8500 տարեկան շինություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

ԱՄԷ-ում հայտնաբերվել են առնվազն 8500 տարեկան շինություններ

17:33 20.02.2022

Արաբական Միացյալ Էմիրություններում  հնագետները հայտնաբերել են երկրի ամենահին  շինությունները , որոնք առնվազն 8500 տարեկան են :
Դրանք  ավելի քան 500 տարով ավելի հին են, քան նախորդ  հայտնագործությունները, ասվում է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի  մամուլի հաղորդագրության մեջ:
Հնագիտական ​​ պեղումների  ընթացքում հայտնաբերված կառույցները գտնվում են Աբու Դաբի քաղաքից արևմուտք գտնվող Գաղա կղզում:
«Հայտնաբերված կառույցները  պարզ, կլոր սենյակներ են,ունեն գրեթե մեկ մետր բարձրության քարե պատեր»-, ասվում է մամուլի հաղորդագրությունում։


Հնագետների խումբը հայտարարել է,  որ «կառույցները հավանաբար տներ են փոքր համայնքի համար, որը կարող էր ապրել կղզում ամբողջ տարին»: Նրանք ավելացրել են, որ հայտնագործությունը  բացահայտել է  նեոլիթյան բնակավայրերի գոյությունը մինչև հեռավոր ծովային առևտրային ուղիների զարգացումը:
Հայտնաբերվել են նաև հարյուրավոր գտածոներ, որոնց թվում են «նուրբ մշակված քարե նետերի ծայրեր, որոնք  պետք է  որ օգտագործվեին որսի համար»: Հնագետները ենթադրում են, որ  «հավանական է՝ համայնքը օգտվել  է  ծովի հարուստ պաշարներից»:
Մինչ  այն  պահը, երբ  այդ  կառույցներում հնագետները  դի են հայտնաբերել, վստահ չէին, թե կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանին է վերաբերում բնակավայրը: Սակայն դիակի հետազոտությունից  պարզ է դարձել, որ խոսքը  մոտ 5000 տարվա  վաղեմության մասին է:

«Գաղա կղզու բացահայտումները ցույց են տալիս, որ նորարարությունը, կայունությունը  հազարամյակներ շարունակ եղել են այս տարածաշրջանի բնակիչների ԴՆԹ-ի մի մասը», – ասում է վարչության նախագահ Մուհամեդ Ալ Մուբարաքը:

ԱՄԷ-ում  հայտնաբերված ամենահին շինությունների նախորդ ռեկորդը  Մարավա կղզու հայտնագործություններն էին, որոնք նույնպես Աբու Դաբիի ափերի մոտ էին, որտեղ 2017 թվականին հայտնաբերվել էր աշխարհի ամենահին մարգարիտը:
Հնագետները համոզված են, որ Աբու Դաբի կղզիները մի տեսակ «բերրի ափ» են՝ ի տարբերություն «չոր և անհյուրընկալ» կղզիների, որտեղ վերաբնակիչները դեպի կղզիներ ձգտում են « տնտեսական և բնապահպանական պայմաններով հրապուրված»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP