20:46 25.07.2018
ՀՀ առողջապահության նախարարության համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակներով հիվանդացությունն ունի աճի միտում: Մասնավորապես, առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անցյալ տարվա հունիսին արձանագրվել է աղիքային վարակների 988 դեպք` այս հունիսի 1107 դեպքի դիմաց: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են տարբեր մանրէներ (օրինակ՝ շիգելա, սալմոնելա, էշերիխիաներ և այլն), վիրուսներ (օրինակ՝ էնտերովիրուսներ, նորովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):
Աղիքային վարակներով հիվանդացության ակտիվացումը բնորոշ է ամառային ամիսներին` պայմանավորված մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությամբ:
Վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ աղիքային վարակների տարածմանը նպաստում են նաև արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմանները, ինչպես նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ: Այս խումբ հիվանդությունների աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնով: Հարուցիչներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է` եթե նկատում եք ինքնազգացողության վատթարացում կամ ձեզ մոտ ի հայտ են եկել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, ինչպիսիք են լուծը, սրտխառնոցը և փսխումը, ջերմության բարձրացումը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք մասնագետի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման, որոնք շատ ավելի դժվար են բուժվում: Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ մի ընդունեք, քանի որ դրանք հաճախ այդքան էլ արդյունավետ չեն, իսկ վիրուսային ծագման աղիքային վարակների դեպքում՝ անարդյունավետ, անգամ՝ վնասակար:
Աղիքային վարակներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է՝
օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
խուսափել վարակիչ, մասնավորապես՝ աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ, լողալիս հնարավորության սահմաններում բացառել ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար,
լող չկազմակերպել նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում,
պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից,
չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
սնունդը լավ եփել կամ տապակել առնվազն 70 0C պայմաններում,
պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...