ԵՄ-ն Ուկրաինայում կտեղակայի խորհրդատվական և ուսումնական առաքելություն. Կուլեբա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

ԵՄ-ն Ուկրաինայում կտեղակայի խորհրդատվական և ուսումնական առաքելություն. Կուլեբա

19:30 21.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ԵՄ-ն Ուկրաինայում խորհրդատվական, ռազմական, ուսումնական առաքելություն կտեղակայի, տեղակայման պարամետրերն ու ժամանակը դեռ կհստակեցվեն։

«Մենք այսօր պայմանավորվեցինք, որ ԵՄ-ն խորհրդատվական ռազմական առաքելություն կտեղակայի Ուկրաինայում, այդ առաքելության պարամետրերը և դրա տեղակայման ժամկետը դեռ հստակեցվում են, սակայն որոշումը սկզբունքորեն ընդունված է: Սա կարևոր քաղաքական ազդանշան կլինի Ուկրաինայում: ԵՄ-ի ներկայության ավելացումն Ուկրաինայում, հատկապես ռազմական ոլորտում համագործակցության մեկնարկի մասին: Առաքելությունը կլինի խորհրդատվական և ուսուցողական, դրանք մարտական ​​ստորաբաժանումներ չեն, բայց շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունը հասել է իր տրամաբանական ավարտին»,- ասել է Կուլեբան Բրյուսելում կայացած ճեպազրույցում, որի տեսանյութը Facebook-ում հրապարակել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Կիևը հույս ուներ, որ մինչև 2021 թվականի վերջը երկրում կտեղակայվի ԵՄ ռազմական ուսումնական առաքելությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ուկրաինայում ԵՄ ռազմական առաքելություն ստեղծելու ծրագրերի մասին, ավելի վաղ ասել էր, որ սա ուսումնական առաքելություն է փորձի փոխանակման համար, Կիևն աջակցում է այս նախաձեռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

BACK_TO_TOP