Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է սեփական բիզնես սկսելու նպաստառու ընտանիքներին ուղղված ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է սեփական բիզնես սկսելու նպաստառու ընտանիքներին ուղղված ծրագիրը

19:40 22.02.2022

Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է «Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագիրը։ Այն սեփական բիզնես սկսելու հնարավորություն է տալու նպաստառու այն ընտանիքներին, որոնք ունեն ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ։

 

Սեփական բիզնես սկսելու հնարավորությունը այն ընտանիքների համար է, որոնք անապահովության հաշվառման ցուցակում 28,01-ից բարձր միավոր ունեն, ընտանիքում ունեն մինչև հինգ տարեկան առնվազն 1 կամ 3 և ավելի երեխաներ։ Բացի դրանից՝ ծրագիրն այլ պայման էլ ունի՝ ընտանիքում պարտադիր պետք է լինի աշխատանքային տարիքի գործունակ գոնե 1 անձ։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն արդեն դիմել է մոտ 600 ընտանիք, շահառու ընտանիքների նախնական ցանկում են։

«Ծանոթանում ենք, թե ինչպիսի ներուժ ունեն, ինչպիսի հմտություններ ունեն, և ունե՞ն ցանկություն արդյոք հաղթահարելու իրենց աղքատությունը։ Ունենք շատ լավ մոտեցում ունեցող երիտասարդ ընտանիքներ, որոնք հենց համարձակ ձևով գյուղում ցանկություն ունեն զբաղվելու անասնապահությամբ կամ հողագործությամբ»,- նշում է  Սոցիալական ծառայության Գյումրիի  տարածքային կենտրոնի  սոցիալական աշխատող Լամարա Աբրահամյանը։

Աղքատություն հաղթահարելուն օգնում և աջակցում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Ամեն ինչ սկսելու են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցաշխատողների վերապատրաստումից, հետո իրենք են շահառուների հետ աշխատելու, նրանց օգնելու են բիզնեսում դառնալ ավելի գործունակ։

«Տարբեր առաջարկներ են ներկայացվել՝ սկսած մանր առևտրից, խանութ հիմնելուց, սրահներից գեղեցկության, մինչև բարդ արտադրություն, ասենք, մորթիների մշակում, կարի արտադրություն, կոշիկի արտադրամաս բացելու, տարբեր հետաքրքիր առաջարկներ են եղել, նույնիսկ ունեցել ենք զարգացման կենտրոններ, ատամնաբուժարաններ բացելու ծրագրեր, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են դիմել ու շատ հետաքրքիր առաջարկներ ներկայացրել»,- նշում է Սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի  տնօրենի պարտականությունները կատարող Գայանե Գալոյանը։

Այս առաջարկները բոլորը նախնական են։ Ըստ աջակցության ծրագրի՝ հաստատման համար ձեռներեցությանը միտված նախագծերը ևս մի քանի փուլ են անցնելու։ Բայց ծրագրի վերջին փուլում, ամբողջ Հայաստանից ընտրված 300 ընտանիքի իրենց գաղափարներն իրագործելու համար կտրամադրվի մոտ 4-հազարական դոլարին համարժեք դրամաշնորհ։ Գումարը տրամադրվում է անհատույց, բայց վերահսկողությունը մեծ է լինելու։

Շահույթ չունենալու դեպքում պատասխանատվություն է կրում և շահառուն, և ծրագիրն իրականացնողը։  Առայժմ հստակեցված չէ ժամկետը, թե ծրագրից օգտվելուց հետո շահառու ընտանիքը երբ կզրկվի ընտանեկան նպաստից։ Հարցը  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգում է դեռ։

 

Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ներդրված սոցիալական ծրագրի վերջնական և նպատակային արդյունքը տեսանելի կդառնա 2023 թվականին, երբ ծրագիրն իր բոլոր փուլերով ամբողջությամբ ավարտված կլինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

09:30 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...

BACK_TO_TOP