19:56 22.02.2022
Հյուրախաղերով Գյումրիում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Մարդուկ-ջարդուկը»՝ հանրահայտ «Շչելկունչիկը» ներկայացումով։ «Շչելկունչիկը» Օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկում է Ամանորի և Սուրբծննդյան տոներից սկսած։ Այն օպերային թատրոնի նոր բեմադրություններից է համարվում, բեմադրվել է անցած՝ 2021 թվականի դեկտեմբերին, բեմադրող բալետմայստերը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է։
Գյումրիի դրամատիկականի բեմում խաղալու համար Օպերայի և բալետի թատրոնը շուրջ մեկ ամիս է նախապատրաստվել։ Գյումրիի թատրոնը բալետային ներկայացումների համար նախատեսված չէ, դեկորացիաները ամեն դեպքում հաջողվել է հարմարեցնել թատերական բեմին, նույնիսկ որոշ ձևափոխումների են գնացել բեմադրության մեջ։
Օպերայի և բալետի թատրոնի մարկետինգի և PR բաժնի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ ներկայացման դեկորացիաները պատրաստելու համար մասնագետները նախապես ուսումնասիրել և չափ ու ձև են կատարել Գյումրիի թատրոնում։
«Ամբողջ դեկորացիաները պատրաստվել են հատուկ այստեղի ներկայացման համար՝ հարմարեցված բեմի պայմաններին։ Մոտ ամիսուկես առաջ նախնական չափումներ են իրականացրել, մի քանի անգամ այցելություններ են եղել թատրոն, արդյունքում՝ պատրաստվեցին նոր դեկորացիաներ»։
Թեև մարզերում շատ քիչ թատրոններ ունեն բալետային ներկայացում ընդունելու տարածքային հնարավորություններ, բայց Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը նախատեսում է այս ներկայացումը խաղալ այլ քաղաքներում ևս։
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում մի քանի թատրոն կա, որոնք քիչ թե շատ կարող են օպերային և բալետային ներկայացումներ ընդունել․
«Ոչ բոլոր թատրոններն ունեն հնարավորություններ ընդունել նվագախումբը, որովհետև նվագախմբի պայմաններն ուրիշ են։ Օրինակ՝ Գյումրիի թատրոնն ունի այդ փոս կոչվածը՝ բեմի դիմացի հատվածում, որտեղ տեղավորվում է նվագախումբը և չի խանգարում, որ հանդիսատեսը դիտի ներկայացումը»։
Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» երկու գործողությամբ է, այն փոքրիկ հանդիսատեսի համար է։ Իսկ բալետային ներկայացումների հնարավորություն գյումրեցի հանդիսատեսին հազվադեպ է տրվում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...