18:44 23.02.2022
Գյումրիում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց։ Այն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին կրթական ծրագիրն է Գյումրիում։ 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից հնարավորություն կունենան սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցը, բայց այն աշխատանոց է մարզի 15-18 տարեկան այն դպրոցականների համար, որոնք նախընտրում են ԱԹՍ-ների ստեղծմամբ և կառավարմամբ զբաղվել։ Անօդաչու թռչող սարքերի ծրագրում ընդգրկվողների թիվն այս պահին էլ քիչ չէ։ Իսկ բնագիտական գիտելիքների որոշակի պաշարը կարևոր է։
«Արմաթն օդում» ծրագիրը յուրացնելու համար նախ կստանան տեսական գիտելիքներ, 3-4 ամիս անց դպրոցականները կկարողանան իրենց ստեղծարար միտքը կիրառել նոր սարքեր ստեղծելու, փորձարկելու և ղեկավարելու համար։
«Ստեղծված են բոլոր պայմանները երեխաների տեխնոլոգիական կրթությանը զարկ տալու համար։ Այստեղ ներկայացված են տարատեսակ թռչող սարքեր՝ սկսած պարզագույն սխեմատիկ մոդելներից, որոնք սկզբում են իրենք են պատրաստելու՝ նախանշված գծագրերով, վիդեոդասերով, այնուհետև նոր կարողանալու են ավելի բարդ մոդելներ նախագծել և ստեղծել»,- ասել է «Արմաթն օդում» ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը։
Գյումրիում անօդաչուների պատրաստման «Արմաթ»-ի առաջին աշխատանոցն է։ Այստեղ նաև արհեստական բանականության ստեղծման հիմք է դրվելու, երեխաների ստեղծած անօդաչուները կլինեն հեռակառավարվող և ինքնակառավարվող։ Արհեստական բանականության կիրառումն այս դեպքում կանխում է անօդաչու սարքերի կառավարումն անձանց կողմից։
Մի քանի օրից աշխատանոցը կսկսի իր ուսումնական ծրագրերը, իսկ այն, ինչ այսօր ցուցադրական էր, զարմացրեց դպրոցականներին։ Նրանց հետաքրքրությունները կկարողանան ամբողջանալ, երբ նրանք էլ կդառնան «Արմաթ»-ի սան։ Մասնագետները համոզված են, որ ապագայում անօդաչու թռչող սարքերի մեծ կիրառությունը կլինի խաղաղ ժամանակահատվածի համար և կդառնան առաջնային փոխադրողներ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...