16:42 23.02.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցույց է տվել իր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում և մերժում է Ռուսաստանի դիրքորոշումը։
Ավելի վաղ Էրդողանը «անընդունելի» էր անվանել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ Մոսկվային և Կիևին կոչ անելով «առողջ բանականության»։
«Մեր դիրքորոշումը նույնն է, ինչ Ղրիմի հարցում: Մեր հայտարարությամբ մենք ցույց տվեցինք մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ և հայտարարեցինք, որ մերժում ենք Ռուսաստանի դիրքորոշումը»,- աֆրիկյան շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:
Դոնբասում իրավիճակը վերջին օրերին սրվել է, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտարարել է քաղաքացիների՝ Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեցներին։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է զինվորականներին հրամայել անցնել հարձակման, իրականացնել ԴԺՀ և ԼԺՀ ներխուժման ծրագիր։ Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին, այնուհետև դիմել են Ռուսաստանին՝ հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել է, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը, ոչ մի օր չի անցնում առանց գնդակոծության ու խաղաղ բնակիչների սպանության, իսկ շրջափակումները չեն դադարում։ Նա հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը ճանաչելու մասին: Պուտինը նաև հանձնարարել է ապահովել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության պահպանումը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից։
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...
12:20 24.06.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովԵրևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:07 24.06.2025
2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...