10:43 26.07.2018
ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա:
ՊԵԿ-ից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևանի Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ պարունակում է ակնհայտ ռիսկեր, ինչպես իրացման շրջանառության, այնպես էլ աշխատուժի և աշխատավարձի թերհայտարարագրման մասով: Ընդ որում, այդ ռիսկերը վեր են հանվել իր իսկ կողմից ներկայացված հաշվարկներով և հաշվետվություններով հայտարարագրված ցուցանիշների արդյունքում:
Հարկային գաղտնիք պարունակող և անհատ ձեռնարկատիրոջ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու նկատառումներից ելնելով` առաջարկում ենք հարկ վճարողին, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումից տեղեկանալ իր գործունեությանն առնչվող ռիսկերին, որոնք հիմք են հանդիսացել հսկողական միջոցառում իրականացնելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջադրված ռիսկերը, ինչպես նաև արձանագրված խախտման արդյունքները չընդունելու պարագայում, հարկ վճարողն իրավունք ունի բողոքարկել հարկային մարմնի գործողությունները` ցանկության դեպքում դիմելով նաև հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով:
18:38 26.06.2025
Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
18:30 26.06.2025
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումըԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...
18:20 26.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...
18:12 26.06.2025
Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասինԻսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...
18:07 26.06.2025
Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր ՎարդանյանՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...