18:58 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նարեկ Տերյանը նշել է․ «Հայ-ռուսական գործարար համաժողովն անցել է բավականին արդյունավետ, կազմակերպվել են ռուսական պատվիրակության որոշ անդամների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ։ Համաժողովի ընթացքում հայկական ընկերությունները հետաքրքրվածություն են ցուցաբերել տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալել ռուս գործընկերների հետ»։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևն իր կողմից նշել է, որ ռուսական պատվիրակությունը ձևավորելիս հաշվի է առնվել, որպեսզի կազմում ընդգրկված լինեն այնպիսի ընկերություններ, որոնք կկարողանան առաջարկել հատկապես հայկական շուկայում պահանջարկ ունեցող ապրանքներ։ «Գործարար համաժողովի ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ, ծագել նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք կհանգեցնեն ճյուղային տարբեր ուղղություններով նոր համագործակցությանը մեր երկրների միջև», – ընդգծել է Ալեքսեյ Գրուզդևը։
Այնուհետև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն համառոտ ներկայացրել է հայ և ռուս գործարարների B2B ձևաչափով հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, կոմունալ սպասարկման, շինարարության, բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանում հայ-ռուսական համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների քննարկմամբ։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...