17:46 19.06.2025
Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։
«Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։
Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի «Նոան» հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ու բարդ մրցակիցների դեմ խաղերում 4 միավոր վաստակել։ Նրանք շատ արագ ու ագրեսիվ են գործում։ Պատահական չէ, որ «Նոան» Հայաստանի չեմպիոն է դարձել։ Սա մեզ համար շատ լուրջ ու գայթակղիչ մարտահրավեր է»,-Բրնովիչի խոսքը մեջբերում է Vijesti-ն։
«Նոա» – «Պոդգորիցա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 15-ին կամ 16-ին՝ Չեռնոգորիայում։
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...
09:55 08.08.2025
Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններինՇվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...
09:50 08.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության […] ...
09:45 08.08.2025
WSJ. Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին ուղարկել Լուիզիանայի բանտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կալանավորված միգրանտներին ուղարկել Լուիզիանայի Անգոլա նահանգի բանտ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով՝ կառավարությունը ակնկալում է, որ հաստատությունը կալանավորներին կապահովի մոտ 450 մահճակալով, իսկ ծրագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի սկզբին։ «Անգոլան» Միացյալ Նահանգների ամենամեծ առավելագույն անվտանգության բանտն է, անցյալում այն հայտնի […] ...