ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

19:05 19.06.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին:

Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված պայքարում 18:17 հաշվով դժվարին հաղթանակ են տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

Նախարարը նաև հանդիպել է մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, հաջողություն մաղթել նրանց առաջիկա հանդիպումներում:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ թե՛ Երևանի, և թե՛ ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում բավական մեծ է եղել հետաքրքրությունն առաջին անգամ անցկացվող այս մրցաշարի հանդեպ: Մարզական խաղերի համայնքային փուլերին երկու տարիքային խմբերում ավելի քան 8000 դպրոցական է մասնակցել:

«Բասկետբոլի մասսայականացման ու տարածման տեսանկյունից նմանօրինակ մրցաշարի անցկացման գաղափարը շատ ողջունելի է, քանի որ ներգրավված են հարյուրավոր դպրոցներ ամբողջ հանրապետությունից: Եզրափակիչ փուլ հասած թիմերը, իսկապես, լավագույններն էին, որոնք հայտնի են դարձել օբյեկտիվ մրցակցության պայմաններում: Այս երեք օրերի արդյունքներով, միանշանակ, կարելի է ասել՝ դիտարժանությունն ապահովված է: Վստահ եմ՝ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներն անցնելու են առավել դիտարժան ու հետաքրքիր պայքարում»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը՝ փաստելով, որ մրցաշարը, իսկապես, ստացվել է:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Խաղերի գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանի խոսքով՝ մրցաշարի ընթացքում արդեն իսկ աչքի են ընկել մի շարք դպրոցականներ, որոնք չեն զբաղվում բասկետբոլով, բայց ունեն համապատասխան տվյալներ:

«Հատկապես Սյունիքի մարզի 5-6-րդ դասարանների երեխաները շատ դրական տպավորություն են թողնում: Հայաստանի առաջնություններում նրանք ներկայացված չեն, բայց շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, հուսով եմ, կսկսեն լրջորեն զբաղվել բասկետբոլով»,- ասում է Դրաստամատ Մուրադյանը:

Նրա գնահատմամբ՝ առաջին տարում արձանագրված մասնակցության ցուցանիշը կարելի է դրական համարել։

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում: Այսօր անցկացված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց – Երևանի թիվ 158 հիմնական դպրոց՝ 20:24
  • Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց – Երևանի թիվ 199 հիմնական դպրոց՝ 18:13
  • Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց – Երևանի թիվ 171 հիմնական դպրոց՝ 22:19
  • Երևանի թիվ 174 հիմնական դպրոց – Երևանի թիվ 35 հիմնական դպրոց՝ 43:13

Քաջարանի թիվ 2 և Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերի միջև խաղը չի կայացել, քանի որ Քաջարանի թիմը չի ներկայացել մրցմանը: Հաղթանակը շնորհվել է Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմին:

Հունիսի 20-ին կանցկացվեն 5-6-րդ և 7-9 դասարանների թիմերի միջև 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները՝

5-6-րդ դասարան՝

  • Ժամը 11:00 – 12:00՝ Կապանի թիվ 13 – Երևանի թիվ 174 հիմնական դպրոց
  • Ժամը 15:00 – 16:00՝ Երևանի թիվ 158 հիմնական դպրոց – Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց

7-9-րդ դասարան՝

  • Ժամը 12:00 – 13:00՝ Երևանի թիվ 51 հիմնական դպրոց – Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Ժամը 13:00 – 14:00՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց – Երևանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Ժամը 14:00 – 15:00՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց – Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
  • Ժամը 16:00 -17:00՝ Երևանի թիվ 187 հիմնական դպրոց – Երևանի թիվ 137 հիմնական դպրոց

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP