18:18 19.06.2025
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և «Կերոն» հիմնադրամին՝ համագործակցության կարևոր հիմք դնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալի նշմամբ՝ սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված ու արդյունավետ քայլ է, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող նվագախմբի և հիմնադրամի միջև:
«Այստեղ խորքային մեծ խնդիրներ լուծելու կամք ու ցանկություն կա, այն է՝ մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ու ամրապնդման գործընթացի ապահովումը, որի տեսլականը կիսում են պետությունը և «Կերոն» հիմնադրամը: Շատ ուրախ ենք, որ այս համագործակցության սկիզբը դրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում: Ցանկանում ենք, որ հաջորդ 100-ամյակում նվագախումբը լինի էլ ավելի բարձրակարգ և դիմակայուն: Շնորհալություն նվագախմբին, սիրելի մաեստրո Թոփչյանին և հիմնադրամին՝ մեր հասարակությանն այս նվերը պարգևելու համար, քանի որ գործ ունենք մարդկային ռեսուրսի զարգացման և որակի ապահովման հետ, որը ծառայելու է մեր հասարակությանը: Հիանալի է, որ հուշագիրը ստորագրվում է մեր երկրի գլխավոր դահլիճներից մեկի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում. պետության օրակարգում է նման կառույցներն առավել գրավիչ ու հյուրընկալ դարձնելը երաժշտասեր հանրության և մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ մաղթելով կողմերին հաջողված ու շարունակական համագործակցություն:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի նշմամբ՝ այսօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են ոչ միայն նվագախմբի, այլև Հայաստանի Հանրապետության համար. «Այս քայլով շարունակվում են կյանքի կոչվել այն ծրագրերը, որոնք իրենց մեջ կրում են գաղափար և արժեք. դրանք պետք է շարունակական լինեն: Շնորհակալություն եմ հայտնում «Կերոն» հիմնադրամին. վստահ եմ՝ այն ինչ նախատեսել ենք առաջիկա հինգ տարիների համար, հաջողությամբ կիրականացնենք, ինչին հանրությունն անպայմանորեն ականատես կլինի: Երաժիշտները, որոնք հրավիրվելու են արտասահմանից, կլրացնեն նվագախմբի թափուր հաստիքները: Մենք մեր հերթին կհոգանք, որ նրանք իրենց փորձն ու հմտությունները փոխանցեն հայ երիտասարդ երաժիշտներին, որոնք կլրացնեն թե՛ Ֆիլհարմոնիկի երաժիշտների շարքերը, թե՛, առհասարակ, կբարձրացնեն Հայաստանում կատարողական արվեստի մակարդակը՝ հանրահռչակելով այն ողջ աշխարհում»:
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն էլ հավելել է, որ մեկ տարվա պատմություն ունենալով՝ հիմնադրամը հինգ ռազմավարական ուղղություններով որդեգրել է Հայաստանում միջավայր փոխելու քաղաքականություն։
«Ուղղություններից մեկն արվեստն ու մշակույթն է, և մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է համագործակցել մեկդարյա պատմություն ունեցող այնպիսի կառույցի հետ, որն արժեք է ստեղծում ոչ միայն մեր երկրի ներսում, այլև նպաստում է արտերկրում Հայաստանի հանրահռչակմանը: Հուսով եմ և վստահ, որ այս համագործակցությունն իրապես նպաստավոր կլինի մեր երկրի համար, և տարիներ անց մենք կվայելենք դրա արդյունքը»,- ասել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Եզրափակելով հանդիպումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ նվագախմբի կատարողական որակն այժմ բավականին բարձր մակարդակի վրա է, սակայն ձգտումներն ավելին են. «Հիմա պետք է կրթության ակունքներին վերադառնամ: Մինչև 2000-2005 թվականները Հայաստանում եղել է ուժեղ լարային դպրոց, ինչի շնորհիվ նվագախմբերի լարային կազմերը լավ են նվագել: Փողային դպրոցը միշտ զիջել է լարային դպրոցին։ Մենք տարիների ընթացքում կամաց-կամաց փորձել ենք դա ստեղծել, քանի որ ցանկացել ենք համաքայլ լինել աշխարհի նվագախմբերի հետ: Հիմա խիստ կարիք ունենք 5 մենակատար-երաժիշտների՝ պիկոլո ֆլեյտա, ֆագոտ, գալարափող, շեփոր և տրոմբոն: Այս գործիքների երաժիշտների առկայության դեպքում նվագախմբի կատարողական մակարդակն էլ ավելի կբարձրանա, նրանք անպայման կդասավանդեն երիտասարդներին, և առաջիկա տարիներին մենք Հայաստանում կունենանք շատ լավ փողային երաժիշտներ»։
«Տաղանդների ֆոնդ» նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի առաջնային ծրագրերից է, որի հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրներից հիմնադրամի որդեգրած ռազմավարական հինգ ոլորտներից՝ կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն և տարածքային զարգացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավել:
Հայաստան հրավիրելով արհեստավարժ մասնագետների՝ հիմնադրամը նպատակ ունի ձևավորել մասնագետների համայնք, որը կընտրի Հայաստանը՝ որպես ապրելու, աշխատելու և ստեղծագործելու վայր:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2013 թվականից ի վեր 29 բարձր մասնագիտական որակներ ունեցող երաժիշտների է հրավիրել նվագախմբի կազմում երկարաժամկետ, ինչպես նաև առանձին ծրագրերով հանդես գալու նպատակով: Վերջիններս հիմնականում փայտյա և պղնձափողային գործիքներ նվագող երաժիշտներ են եղել, որոնք իրենց աշխատանքով ոչ միայն նպաստել են նվագախմբի կատարողական որակի բարձրացմանը, այլև դասավանդելով՝ կրթել են մասնագետների սերունդ, որոնցից շատերն արդեն հանդես են գալիս Հայաստանի մի շարք նվագախմբերում:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...