14:45 16.02.2018
Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դեյր-Էզ-Զորում հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին: ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալները զոհերի ու վիրավորների մասին խիստ հակասական են: Նրանց թվում շատ կան նաև ռուսաստանցիներ: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք աշխատում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին պատկանող «մասնավոր ռազմական կորպորացիայում»: Ռուսաստանը պաշտոնապես չի հաստատել այդ ռազմական մասնավոր կորպորացիայի գոյությունը:
Թեև փետրվարի 15 ին ՌԴ ԱԳՆ-ն խոստովանեց, որ ամերիկյան ավիահարվածների հետևանքով, հնարավոր է, զոհված լինեն 5 ռուսաստանցիներ, սակայն նրանց թվում կադրային զինվորականներ չկան:ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այդ դեպքը:
Զոհերի թիվը կարող է գերազանցել 300-ը
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր իր աղբյուրներից ստացված տեղեկությունն այն մասին, որ Սիրիայում սպանվել և վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ովքեր երկար ժամանակ աշխատում էին Կրեմլի հետ սերտ կապ ունեցող ռազմական ընկերությունում: Ռուս բժիշկներից մեկը գործակալությանը պատմել է, որ մոտ 100 մարդ է զոհվել է, վիրավորվել՝ 200-ը: Գործակալությունը պարզել է, որ Սիրիայից վիրավոր զինծառայողները տեղափոխվել են ռուսական ռազմական հոսպիտալներ: Նրանց թիվը, ըստ բժշկի, 50-ից ավելի է: Վիրավորների 30 տոկոսն ունի շատ ծանր վնասվածքներ:
Գործակալությանը տեղեկություններ հաղորդած աղբյուրները հայտնել են, որ առնվազն 3 ինքնաթիռ է ուղևորվել Մոսկվա՝ վիրավոր զինծառայողներով: Դրանք ռազմական ինքնաթիռներ են եղել և հատուկ կահավորված՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար:
Ինչո՞վ է զբաղվում մասնավոր ռազմական կորպորացիան
Ռուսաստանյան «Վագներ» զինվորական մասնավոր խումբը հավանաբար մասնակցել է Դոնբասում ծավալված դեպքերին, Սիրիայում էլ Ասադի կողմնակիցներին է աջակցում: Այդ խմբի մասին առաջին անգամ պատմել է Фонтанка» թերթը 2015 թվականին: Հիմնադիրը պահեստազորի փոխգնդապետ Դմիտրի Ուտկինն է, մականունը՝ Վագներ, որը ժամանակին ծառայել է Պսկովի մարզի հատուկ ջոկատայինների 2-րդ բրիգադում:
Թերթի վարկածով՝ հնարավոր է, որ «Վագների» հետևում կանգնած լինի գործարար Եվգենի Պրիգոժինը, որը, ըստ վարկածի, Ասադի հետ համագործակցում է և ստանում Սիրիայում արդյունահանվող նավթի վաճառքից գոյացած եկամուտի մեկ քառորդը:
.
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ20:17 13.08.2025
Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...