Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ

10:45 13.08.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել: Ընդ որում՝ շատ դեպքերում որպես աճուրդի 2-րդ մասնակից ձևակերպված անձանց մասնակցությունը կրել է ձևական բնույթ, կամ համապատասխան անձինք առհասարակ չեն մասնակցել աճուրդներին։ Նույն եղանակով համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք այլ հողամասեր նույնպես օրենքների պահանջների խախտմամբ օտարել է այլ անձանց։

Վերը նշված ապօրինի աճուրդ-վաճառքների և վարձակալական մրցույթների արդյունքում՝

  • ընտանիքի անդամներին օտարվել են ընդհանուր 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր և վարձակալության տրվել ընդհանուր 556 հա մակերեսով 9 հողամասեր,
  • այլ անձանց օտարվել են ընդհանուր 48 հա մակերեսով 13 հողամասեր։

Գոռավան համայնքի ղեկավարի հանցավոր արարքների հետևանքով համայնքը զրկվել է ընդհանուր մոտ 725 հա մակերեսով 100 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքը գերազանցող 67 հողամասերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրական իրավունքից։

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6 հողամասերի իրական բնույթն ու ծագման աղբյուրը, կնքել է նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրեր, որոնցով փաստացի ձեռք է բերել դրանք տիրապետելու և օգտագործելու հնարավորություն: Այդ կերպ պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը՝  կատարելով փողերի լվացում։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, ունենալով իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկի գծով շուրջ 1 մլն 245 հազ. ՀՀ դրամի չմարված պարտավորություններ, 2021 թ. ընթացքում դրանց համար որպես գույքահարկ վճարել է անհամեմատ ավելի քիչ գումար, որից հետո համայնքապետարանի աշխատակցին հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր պարտքն ամբողջությամբ վճարվել է: Այդ կերպ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գոռավան համայնքին պատճառել է ընդհանուր 1 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը 2021թ. ընթացքում համայնքապետարանի համար հատկացված 1 մլն 130 հազ. ՀՀ դրամի գազի լիցքավորման կտրոններով լիցքավորել է անձնական օգտագործման ավտոմեքենան՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով նշված գումարը:

Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

12:11 13.08.2025

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

12:00 13.08.2025

SHANTNEWS

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

11:58 13.08.2025

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։ «Ժամանակն է ճանաչել ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցները որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», – գրել է Արաղչին X […] ...

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

11:26 13.08.2025

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

Միացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...

BACK_TO_TOP