18:07 16.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռայի համալիր տեղափոխելու համար: Բաբայանը դատապարտվել է 6, Սանասար Գաբրիելյանը՝ 3, իսկ Արմեն Պողոսյանը՝ 2.5 տարվա ազատազրկման:
Դատարանում այսօր վերջապես ցուցմունք է տվել «Իգլա» վաճառողը՝ այլ քրեական գործով մեղադրյալ, Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանը: Բանն այն է, որ Առաջին ատյանի դատարանն այդպես էլ չլսեց այդ վկային, քանի որ այն ժամանակ «Վոզդուխ» մականունով Ռոբերտ Աղվանյանը ձերբակալված էր և գտնվում էր Վրաստանի իրավապահների հսկողության տակ: Այժմ նրան արտահանձնել են Հայաստանի իրավապահներին: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա է իրեղեն ապացույց ճանաչված «Իգլայի» խողովակը տվել Հրաչյա Մայիլյանին: Մայիլյանն էլ այն սկզբում պահել է իր հորեղբոր ավտոտնակում, հետո հանձնել ԱԱԾ-ին:
Վրաստանից զենք չի բերվել
Ռոբերտ Աղվանյանն այսօր դատարանում սկանդալային հայտարարություններ է արել՝ ասելով, թե Վրաստանից ռազմամթերք չի բերվել Հայաստան, որ այն պատերազմի ժամանակ իր հայրն է ձեռք բերել, ինքն էլ այն փոխանցել է Հրաչյա Մայիլյանին:
«Վրաստանից զենիթահրթիռային համալիր Հայաստան չի բերվել: Եթե նման բան լիներ, Վրաստանն ինձ չէր արտահանձնի»,- ասել է Ռոբերտ Աղվանյանը՝ հավելելով, թե զենքը հայտնաբերել է տարիներ առաջ իր տունը վաճառելիս:
Պատմել է նաև, որ Արցախյան պատերազմի տարիներից մնացած «Իգլա»-ն ցանկացել է վաճառել և, որպեսզի թանկ գնով վաճառի, ստել է` ասելով, թե Վրաստանից է զենքը բերվել:
Դատավորի այն հարցին, թե չի՞ գիտակցել «այդ զինատեսակի բարձր վտանգավորությունը», Աղվանյանը պատասխանել է, թե «չի մտածել այդ մասին»:
«Մենակ գումար աշխատելու մասի՞ն էիք մտածում, պարտքեր ունեի՞ք»,- հարցրել է դատավորներից մեկը:
«Դա կարևո՞ր է, չէի աշխատում …»,- ասել է Աղվանյանը:
Աղվանյանը հայտարարել է նաև, որ ինքն ամբաստանյալներից որևէ մեկի հետ զենք ձեռք բերելու հարցով չի առնչվել, առնչվել է միայն Հրաչյա Մայիլյանի հետ, ընդ որում, զենքը, իր տեղեկություններով, եղել է ազգությամբ եզդի մեկի համար:
«Թուրքերի հերն անիծելու համար կարող էր պետք գալ»,- հայտարարել է Աղվանյանն ու նշել, որ զենքը Մայիլյանին հանձնելիս ինքն իմացել է, թե այն Հայաստանից դուրս է տարվելու, հակառակ դեպքում չէր տա:
Ըստ Աղվանյանի՝ ինքը մինչ օրս հնարավորություն չի ունեցել Հրաչյա Մայիլյանին ասելու, որ «Իգլայի» խողովակն իրականում Վրաստանից չի բերվել, այլ իր տանն է եղել:
Ի՞նչ արժե «Իգլան»
«Իգլայի» խողովակի համար Հրաչյա Մայիլյանը Ռոբերտ Աղվանյանին պետք է վճարեր 25 հազար դոլար, որից 4 հազար դոլարը վճարել էր, իսկ գումարի մնացած մասը խոստացել էր վճարել ապրանքը վաճառելուց հետո:
Ի դեպ, քրեական գործում «Իգլայի» արժեքը նշված է 50 հազար դոլար: Փաստորեն, Աղվանյանի ցուցմունքը չի համընկնում գործի նյութերում եղած տվյալներին:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:
Դատական հաջորդ նիստին պետական մեղադրողը և պաշտպանները կներկայացնեն իրենց ճառերը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:21 09.07.2025
Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...