Ի՞նչ է կորցնում Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վատ ճանապարհների պատճառով. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Ի՞նչ է կորցնում Հայաստանը զբոսաշրջության ոլորտում վատ ճանապարհների պատճառով. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

18:47 26.07.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը, զրուցելով Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ, հիշեցրել է ՀՀ ճանապարհների վատ վիճակի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Թբիլիսի-Երևան հիմնական ճանապարհի փակ լինելուն:

«Երբ Վրաստանում հանգստացողը, որը ցանկանում է 5 օր Հայաստանում լինել, վրացի օպերատորն ասի այդ մասին, կնշանակի, որ մենք կորցրինք այդ զբոսաշրջիկին»,- ընդգծել է Արամ Աբրահամյանը: Ի պատասխան՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասել է.

«Եթե վրացի տուրօպերատորն է Հայաստան զբոսաշրջիկ բերողը, ապա եկեք ասենք, որ մենք չունենք այդտեղ հնարավորություն, որովհետև օպերատորը այլ բան էլ կարող էր ասել, ու մենք էլի կկորցնեինք: Բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն վրացի և մեր տուրօպերատորների միջև, որոնք կազմակերպում են տարածաշրջանային տուրեր, բացի  սրանից, մենք ինքներս շատ ակտիվ մարկետինգային քաղաքականություն ենք վարում, առաջինը հենց Հայաստան զբոսաշրջիկին բերելու համար»,- ասել է Գրիգորյանը՝ չհերքելով, որ ճանապարհների հարց իսկապես կա:

Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի՝ դա խնդիր է, բայց ոչ այնպիսի, որի պատճառով Հայաստանը չի կարող զբոսաշրջություն ունենալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

19:43 15.05.2025

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...

BACK_TO_TOP