Արցախի ՆԳ նախարարությունը բնակչությանը հորդորում է… – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+24.09 oC

Արցախի ՆԳ նախարարությունը բնակչությանը հորդորում է…

16:30 12.03.2022

Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով այս օրերին Արցախի քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից շատ վտանգավոր են:

Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:

«Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
🔶 Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։
🔶 Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։
🔶 Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

09:29 23.08.2025

Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Օգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:23 23.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. Վահագն Խաչատուրյան

09:16 23.08.2025

Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ: «35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային […] ...

Վարչապետի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

09:10 23.08.2025

Վարչապետի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ: «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 1991 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի […] ...

Օգոստոսի 23-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

09:00 23.08.2025

Օգոստոսի 23-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Օգոստոսի 23-ին ժամը 06։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: ...

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

BACK_TO_TOP