09:16 23.08.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ:
«35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։
Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։
Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները։
Այսօր, մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։ Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։
Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։ Թող մեր պետությունը հաստատակամորեն քայլի խաղաղության, անվտանգության և զարգացման ուղիով»,- նշվում է ուղերձի մեջ։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ11:40 23.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
11:00 23.08.2025
Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
10:53 23.08.2025
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՕգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...
10:48 23.08.2025
Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահԱլեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` […] ...
10:41 23.08.2025
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքըՕգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում […] ...
10:33 23.08.2025
Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներԴիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...