09:36 14.03.2022
Ուկրաինական բանակի ուսումնական կենտրոններին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա հայտարարությամբ՝ մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հարվածներ են հասցվել Ստարիչի բնակավայրում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին և Յավորովսկի զորավարժարանին։ Այդ օբյեկտներում գտնվել է «օտարերկրյա վարձկանների ուսուցման և մարտական համակարգման կետը», ինչպես նաև բազան, որտեղ պահվում էր Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարված զենքն ու ռազմական տեխնիկան: Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք ժամանած օտարերկրյա վարձկանների ոչնչացումը շարունակվելու է։
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքից Ուկրաինա վարձկաններ ուղարկելը կհրահրի իրավիճակի աղետալի զարգացում ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ ՆԱՏՕ-ի երկրներում։
«Ինչպե՞ս կարող են վարձկանները, ռմբակոծիչները և զենքի մատակարարումները բարելավել Ուկրաինայում հումանիտար իրավիճակը: Ոչ մի կերպ»,- ընդգծել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչև վերջ առաջարկել է ուկրաինական ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են։ Նա ոչ նորմալ է անվանել արտերկրում ռուսական բիզնեսն Արևմուտքի կողմից ուժով փակելը։
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...