Բանախոսներն ասուլիսի էին եկել Սևանա լճից վերցրված ջրի նմուշով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Բանախոսներն ասուլիսի էին եկել Սևանա լճից վերցրված ջրի նմուշով

13:47 27.07.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչն ու սուզորդները ներկայացրել են այն պատկերը, որն այս օրերին առկա է լճում: Նրանք իրենց հետ բերել էին լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա: Լրագրողներին փոխանցված ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն է ունեցել:

«Պրոցեսը բնական է, Սևանա լճում ծաղկում միշտ եղել է, սակայն այս տարի այդ ծաղկումը շուտ է եղել, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, հիմա հուլիսի 3-ից է սկսվել: Էս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա: Կամ շատ հազվագյուտ է եղել, էսքան երկար չի տևել: Պատճառները տարբեր են: Եղանակը տաքանում է  ընդհանուր աշխարհում, Հայաստանում՝ նույնպես,  ձմռանը տեղումները քիչ են եղել, և լիճն ամեն տարվա նման չի սառել:  Դա պատճառներից մեկն է: Մի քանի տիպի ծաղկումներ են, որից ամենատպավորիչն էդ կանաչած ջուրն է, որը մակերեսին է լինում: Դա տերևանման է: Էդ վիճակը նաև ջրի մեջ կա: Եվ կա մինչև 10 մետր, 20 մետր:  Նաև ծաղկաբույսեր են աճում, շատ են բարձրացել՝ մինչև մակերեսը և ծածկում են ահագին տարածքներ: Ընդհանրապես բուսաշխարհը շատ է զարգացել, պահ է գալու, որ նստելու-մահանալու է, և էդ պրոցեսը թթվածին է օգտագործելու, դա կհասցնի լիճը ճահճացման»,- ասել է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի  սուզորդ  Ստեփան Կոջայանը, որը Ֆրանսիայից պարբերաբար Հայաստան է գալիս և ուսումնասիրում Սևանա լճի ստորջրյա կյանքը:

Ըստ Կոջայանի՝ տարիներ առաջ, երբ սուզումներ են կատարել, լճում բավականին քանակությամբ խեցգետին են նկատել,  վերջին երկու տարիներին տեսել են մեկ կամ երկուսը միայն: Ե՛վ քանակն է զգալիորեն պակասել, և՛ չափսերն են փոքրացել:

«Նաև ուրիշ կենդանիների թիվն է աճում՝ բակապլավի, փոքր խեցգետինների նման են, կրիվետկայի նման, շատ փոքր, գնալով շատանում են: Դրանք ձկան կեր են, բայց ձուկ չկա, որ կերը ուտի: Սրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ ջրի սնման շղթան գուցե խանգարված լինի: Բացի այս ամենը, երբ սուզվում ենք, նկատում ենք՝ լճում զբոսաշրջիկների թողած աղբի մի մասը ջրի մեջ է գտնվում: Ջրի մեջ են մնում նաև ձկնորսների հնացած գործիքները: Չեմ խոսում ցանցավանդակների մասին: Այս տարին նույնիսկ գործող ցանցավանդակներ՝ խեցգետնորսիչներ ենք հայտնաբերել,  քանի որ խեցգետնի քանակը քիչ է, երկար են թողնում, հետո երբ հանում են, մի մասն արդեն սատկած են, ցանցերի մեջ ձուկ էլ է լինում, օձ էլ, մի սարսափելի վիճակ է: Իզուր էս կենդանիները սատկում են»,- հավելել է սուզորդը:

Իսկ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանն ասել է, որ Սևանա լճի այս տարվա ծաղկումն ուղղակի աննախադեպ է.

«Ծաղկումն առաջացրել են Անաբենա ցեղին պատկանող տեսակները, դրանք կապտականաչ տաքսոններ են, որոնք որ շատ մեծ վտանագներ են առաջացնում ջրային համակարգերում, հատկապես՝  քաղցրահամ ջրում: Սևանա լճի երկու հատվածն էլ  պատված է եղել ծաղկումով՝ գրեթե ամբողջությամբ՝ և՛ ափամերձ, և՛ խորքային հատվածները: Դրա մասին վկայում են մեր ուսումնասիրած նմուշները: Ընդհանրապես ծաղկումներն ունեն որոշակի ընթացք, որոշ տեսակների գերզարգացումը բերում է որոշակի պիկի: Օբյեկտը մանրադիտակային է, բայց դրա արդյունքում նրանք տեսանելի են դառնում: Ջրի գունավորումն է փոխվում՝ կանաչավուն է դառնում, ափամերձ հատվածներում այդ կուտակումներն էլ պայմանավորված են նրանով, որ հսկայական զանգվածը ջրի հոսքի, քամու ազդեցությամբ տեղափոխվել է և կուտակվել են ափամերձ գոտիներում: Էնտեղ նրանք քայքայվում են, տհաճ հոտ են առաջացնում: Հիմնական պատճառներից նշվում է կոյուղաջրերի հոսքը, չկան մաքրման կայաններ, ջուրը հարստացել է կենսածին տարրերով: Պատճառ կարող է լինել նաև այն, որ այդ ջրում լողացել են մաշկային ցան ունեցող մարդիկ»,- պարզաբանել է Համբարյանը՝ հավելելով, որ շատ բարդ է ասել, թե այդ վիճակը որքան կտևի: Հիմնականում այդ ծաղկումները տևում են 1-3 ամիս:

Ըստ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչի՝ Մեծ Սևանում խնդիրը կարծես թե կամաց-կամաց նահանջում է, բայց Փոքր Սևանում իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ: Ծաղկումը սկսվել է Մեծ Սևանից:

Բանախոսները կարևորել են խնդրի նկատմամբ լուրջ մոտեցումն ու ասել, որ պետական մակարդակով միջամտելու անհրաժեշտություն կա՝ Սևանը չկորցնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

09:40 06.08.2025

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...

BACK_TO_TOP