19:21 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու և ՀՀ ոստիկանության գույքը դիտավորությամբ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակը դատարանի կողմից երկարացվել է:
Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ գործով 33-ամյա մեղադրյալի անվամբ, Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում, սեփականության իրավունքով հաշվառված է 36 անշարժ գույք, ինչպես նաև` 2 տրանսպորտային միջոց. հիշյալ տեղեկատվությունը փոխանցվել է Արարատի մարզի դատախազություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն էր գործադրել՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև դիտավորությամբ վնասել էր ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի որդին, վարելով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել էր նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկելու իրավաչափ և օրինական գործողությունները խափանելու նպատակով, դուրս էր եկել հորը ոստիկանության բաժին ուղեկցող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հաշվեկշռում գտնվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմաց և իր կողմից վարվող ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ծառայողական ավտոմեքենայի առջևի մասին, ապա, ագրեսիվ ձևով դիմելով ոստիկանության աշխատակիցներին, սկսել էր դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու փաստի առնչությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Ոստիկանության աշխատակիցները հորդորել էին դադարեցնել նման վարքագիծը՝ միաժամանակ պահանջելով չխոչընդոտել իրենց աշխատանքը, սակայն տեսնելով, որ երիտասարդը չի դադարեցնում իր ագրեսիվ վարքագիծը, վերջինիս բերման էին ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
«Վազ 2121»-ի կողմից ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ էին ստացել և դիմել բուժօգնության:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել էր երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով:
Նախաքննությունը շարունակվում է:
14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա ԻսպանիայումՉեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...
13:58 21.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...
13:50 21.05.2025
Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասինՄոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...